Ամիր Աբդոլլահյան. Իրանը դեմ է տարածաշրջանում պատերազմի և անապահովության տարածմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i212440-Ամիր_Աբդոլլահյան._Իրանը_դեմ_է_տարածաշրջանում_պատերազմի_և_անապահովության_տարածմանը
Իր նորվեգացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Իրանը դեմ է տարածաշրջանում պատերազմին ու անապահովությանը: Վերջին 100 օրերի ընթացքում Թեհրանը բազմաթիվ ջանքեր է գործադրել պատերազմին ու Գազայի վրա Իսրայելի հարձակումներին վերջ տալու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2024 07:18 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրանը դեմ է տարածաշրջանում պատերազմի և անապահովության տարածմանը

Իր նորվեգացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Իրանը դեմ է տարածաշրջանում պատերազմին ու անապահովությանը: Վերջին 100 օրերի ընթացքում Թեհրանը բազմաթիվ ջանքեր է գործադրել պատերազմին ու Գազայի վրա Իսրայելի հարձակումներին վերջ տալու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ»:

Հանդիպմանը, որը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ Շվեյցարիայում, Դավոսի գագաթնաժողովի շրջանակներում, անդրադառնալով իր նորվեգացի գործընկերոջ հետ վերջին  օրերի քննարկումներին, Աբդոլլահյանը շնորհակալություն է հայտնել Նորվեգիային՝ Գազայի հատվածի և տարածաշրջանի պայմաններին ցուցաբերած ուշադրության համար և ասել.«Եթե Գազայի ճգնաժամի պատճառը պարզ լինի, գնաժամի լուծումը նույնպես պարզ կլինի»: 
Անդրադառնալով այն փաստին, որ Գազայի դեմ Իսրայելի ռեժիմի պատերազմի մեկնարկից անցել է ավելի քան 100 օր, ԻԻՀ ԱԳ նախարարը մեծ սխալ է համարել պատերազմի շարունակմանն ԱՄՆ-ի աջակցությունը, հավելելով. «Շարունակելով պատերազմը, պաղեստինցիների ցեղասպանությունը և Գազայի  ավերածություններն, Իսրայելը և ԱՄՆ-ն ոչ մի արդյունքի չեն հասել և չեն էլ հասնելու: Նրանք ռազմական ճանապարհով ոչ մի բանի  չեն կարող հասնել»: 
Նշելով, որ տարածաշրջանում Դիմադրության գործողություններն Իսրայելի ռեժիմի հանցագործությունների պատասխանն են և իրականացվում են ի աջակցություն Գազայի ժողովրդի, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Ճգնաժամի արմատը ոչ թե Կարմիր ծովում և Լիբանանում և տարածաշրջանի այլ շրջաններում է, այլ Գազայի ցեղասպանությունը: Եթե Իսրաելը շարունակի հարձակումները, տարածաշրջանում իրավիճակը կարող է անկառավարելի դառնալ»:
Նորվեգիայի արտաքին գործերի նախարար  Սպենբարթ Էյդը  շնորհակալություն է հայտնել Իրանին՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար և հավելել. «Տարածաշրջանում խնդիրները փոխկապակցված են, և մենք նույնպես կարծում ենք, որ Գազայի հակամարտությունը պետք է անհապաղ դադարեցվի և հրադադար հաստատվի»։