Պակիստանը հրթիռակոծել է Իրանի հետ սահմանամերձ գյուղը, որի բնակիչներն իրանցիներ չեն
(last modified Thu, 18 Jan 2024 08:27:23 GMT )
Հունվար 18, 2024 11:57 Asia/Tehran
  • Պակիստանը հրթիռակոծել է Իրանի հետ սահմանամերձ գյուղը, որի բնակիչներն իրանցիներ չեն

Իրանը Պակիստանի իշխանություններից անհապաղ բացատրություն է պահանջել՝ Սիստան և Բալուչեստան նահանգի Սարավան քաղաքի սահմանամերձ գյուղի վրա հարձակման կապակցությամբ:

Ավելի վաղ, նահանգի անվտանգության հարցերով պաշտոնյան հայտնել էր, որ գյուղի հրթիռակոծության հետևանքով կան զոհեր, որոնք իրանցի չեն եղել: Հաղորդվում է, որ առավոտյան 04.30-ին  մի քանի պայթյուն է որոտացել, որոնց հետևանքով զոհվել է երեք կին և չորս երեխա:  Եվս մեկ պայթյուն որոտացել է Սարավան քաղաքի մոտ: Այս պայթյունի հետևանքով զոհեր չկան:

Իրանի տարածքում գտնվող գյուղի հրթիռակոծությունից հետո, Պակիստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանը եղբայրական երկիր է և Իսլամաբադը հարգում է ԻԻՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Հարձակումցի անմիջապես հետո, Թեհրանում Պակիստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԻԻՀ ԱԳՆ՝ պարզաբանում ներկայացնելու համար: