ԻԻՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Պակիստանի հետ սահմանին գտնվող գյուղի վրա իրականացված հարձակման կապակցությամբ
Դատապարտելով Իրան-Պալկիստան սահմանին գտնվող գյուղի վրա իրականացրած ԱԹՍ-ներով հարձակումն ԻԻՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ զինված ահաբեկիչները կապ չունեն Պակիստանի բարեկամ և եղբայր կառավարության հետ:
Հինգշաբթի առավոտյան Պակիստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ ճշգրիտ ու համակարգված գործողության ընթացքում թիրախավորվել են Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգում գտնվող ահաբեկիչների թաքստոցները:
Հարձակումից հետո Իրանում Պակիստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել էր ԱԳՆ՝ պարզաբանում ներկայացնելու համար:
ԻԻՀ ԱԳՆ հայտարարության մեջ ասված է. «Իրանը հավատարիմ է Պակիստանի հետ եղբայրական ու բարիդրացիության քաղաքականությանը և թշնամիներին թույլ չի տա մթագնել երկու երկրների հարաբերությունները: Իրանի կարմիր գծերը ժողովրդի անվտանգությունն ու երկրի տարաքծային ամբողջականությունն են: Թեհրանն ակնկալում է, որ բարեկամ և եղբայր Պակիստանի կառավարությունը հավատարիմ կմնա այդ երկրի տարածքում բազաների և զինված ահաբեկչական խմբավորումների տեղակայումը կանխելու իր պարտավորություններին»։
Հայտարարության մեջ նաև ասվում է. «Պակիստանի կառավարությունը և զինված ահաբեկիչներն իրար հետ կապ չունեն: Իրանը մշտապես հավատարիմ է բարիդրացիական քաղաքականությանը և թույլ չի տա թշնամիներին և ահաբեկիչների դաշնակիցներին՝ սրել հարևան երկրի հետ իր հարաբերությունները, հատկապես երբ Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացվող ցեղասպանությունն ու հանցագործություններն այսօր իսլամական աշխարհի գերխնդիրն են»: