Ռայիսի. Իրանը վճռական է ընդլայնել հարաբերությունները եվրոպական երկրների հետ
ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Իրանը վճռականությամբ լի է փոխադարձ հարգանքի հիման վրա ընդլայնել հարաբերությունները եվրոպական երկրների հետ, գրում է Tasnim-ը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռական է ընդլայնել հարաբերությունները եվրոպական երկրների հետ՝ փոխադարձ հարգանքի և շահերի հիման վրա, եթե որևէ երկիր չի ձգտում Իրանի նկատմամբ անտագոնիզմի»,- ասել է Ռայիսին Իրանում Բելգիայի նոր դեսպանի հետ հանդիպման ժամանակ։
Նա խորհուրդ է տվել եվրոպական երկրներին հետապնդել իրենց շահերը և կարգավորել իրենց հարաբերությունները ԱՄՆ-ից անկախ, որը, ըստ նրա, «ամբողջովին խայտառակել է իրեն աշխարհում իր քաղաքականության պատմության, մասնավորապես Գազայում Իսրայելի հանցագործություններին իր ամբողջական աջակցության և մեղսակցության պատճառով»:
Իր հերթին նոր դեսպանը հայտնել է Իրանի հետ կապերն ընդլայնելու Բելգիայի պատրաստակամությունը։
Նա նաև հույս է հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում կկարողանա լուծել խնդիրները և օգնել ամրապնդել Իրանի հետ կապերը տարբեր ոլորտներում։