Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է տարածաշրջանի երկրների համագործակցության անհրաժեշտությունը Իսրայելի ագրեսիան կանխելու համար
Իրանի ԱԳ նախարարը Սիրիայում ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է տարածաշրջանի երկրների և միջազգային կառույցների համագործակցության անհրաժեշտությունը՝ Սիոնիստական ռեժիմի ագրեսիան դադարեցնելու և Սիրիայի տարածքային ամբողջականության խախտումը կանխելու համար:
Նյու Յորքում գտնվող Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսոնի հետ հանդիպման ժամանակ աջակցություն է հայտնել ՄԱԿ-ի ջանքերին՝ այս երկրում կայունության հաստատմանը օգնելու համար և ընդգծել է միջազգային հանրության լուրջ վճռականությունը, տարածաշրջանի երկրների ու միջազգային կառույցների համագործակցությունը ահաբեկչության չարաբաստիկ երեւույթի դեմ վճռական ու արդյունավետ պայքար մղելու համար։
Պեդերսոնը նաև բարձր գնահատելով Իրանի Իսլամական Հանրապետության կառուցողական և արդյունավետ դերակատարությունը ահաբեկչության դեմ պայքարում և Սիրիայում քաղաքական ճգնաժամի կարգավորմանը աջակցելու հարցում, ընդգծել է ցանկացած քաղաքական նախաձեռնության մեջ Թեհրանի դերակատարումը շարունակվելու անհրաժեշտությունը։։