ԻԻՀ առաջնորդն այցելել է Իսլամական Հանրապետության հիմնադրի դամբարանին
Հունվար 31, 2024 06:47 Asia/Tehran
Ֆաջրի տասնօրյակի և Իրանի Իսլամական հեղափոխության փառահեղ հաղթանակի 45-րդ տարեդարձի նախօրեին, Իսլամական հեղափոխության առաջնորդն այսօր վաղ առավոտյան այցելել է իմամ Խոմեյնիի սրբավայր և աղոթելով ու Ղուրանի ընթերցմամբ, հարգել մեծ իմամի հիշատակը։
Իսլամական հեղափոխության առաջնորդն այցելել է նաև Իսլամական հեղափոխության ժամանակ նահատակված Բեհեշթիի, Ռաջայիի, Բահոնարի և 1981 թվականին տեղի ունեցած իրադարձությունների նահատակների շիրիմներին և աղոթել նրանց համար։

Այաթոլլահ Խամենեին այցելել է նաև այլ նահատակների շիրիմներին և իր հարգանքի տուրքը մատուցել իսլամի և Իրանի պաշտպանների սուրբ հոգիներին:

Իսլամական հեղափոխության հաղթանակին նախորդած 10 օրն Իրանում նշվում է որպես Ֆաջրի տասնօրյակ։
