Իրանի ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերի անվտանգային զորավարժությունները անցկացվել են երկրի հյուսիս-արևելքում
Փետրվար 03, 2024 12:54 Asia/Tehran
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի Սամեն ալ-Աէմե զորակայանի նախաձեռնությամբ երկրի հյուսիս-արևելքում անցկացվել են «Ռաջաբիուն» անվտանգային պաշտպանական զորավարժությունները։
Այս զորավարժություններում Սամեն ալ-Աէմե զորակայանին ենթակա հրետանային, զրահատեխնիկական և հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրականացրել են նախապես որոշված մարտավարություն և օպերատիվ պլաններ։