Իրանի հովազները դուրս եկան Ասիայի ազգերի գավաթի կիսաեզրափակիչ փուլ
Իրանի Իսլամական Հանրապետության Ֆուտբոլի ազգային հավաքականը Ասիայի ազգերի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլում հաղթեց Ճապոնիայի ընտրանու նկատմամբ և դուրս եկավ այս մրցաշարի լավագույն քառյակ։
2023 թվականի Ասիայի ազգերի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում այսօր (շաբաթ) կեսօրին Կատարի «Education City» մարզադաշտում միմյանց հետ մրցեցին Իրանի և Ճապոնիայի ֆուտբոլի ազգային հավաքականները: Այս ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց Իրանի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
28-րդ րոպեին Ճապոնիայի համար գոլ խփեց Հիդեմասա Մորիտան և այդպես էլ առաջին խաղակեսն ավարտվեց Ճապոնիայի առավելությամբ։
Երկրորդ խաղակեսի 55-րդ րոպեին Մոհամմադ Մոհեբին խփեց Իրանի առաջին գոլը՝ հավասարեցնելով խաղի հաշիվը։
Խաղը 90 րոպեից հետո, երբ հաշիվը ոչ-ոքի՝ 1-1 էր, Ճապոնիայի տուգանայինում Հոսեյն Քանանիզադեգանի նկատմամբ կոպիտ խախտման հետևանքով մրցավարը 11 մետրանոց նշանակեց Իրանի օգտին։ Իրանի երկրորդ գոլը 94-րդ րոպեին խփեց Ալիռեզա Ջահանբախշը 11 մետրանոց հարվածով։
Հետևաբար, Իրանի հովազները, հաղթելով սամուրայներին, դուրս եկան Ասիայի ազգերի գավաթի կիսաեզրափակիչ փուլ, որպեսզի այս մրցաշարի կիսաեզրափակիչում խաղադաշտ դուրս գան Կատար-Ուզբեկստան հանդիպման հաղթողի հետ խաղալու համար։