Փետրվար 03, 2024 18:31 Asia/Tehran
  • Արտատարածաշրջանային երկրների միջամտություններն ուղղված են տարաձայնությունների խորացմանը Հարավային Կովկասում

Իրանի Իսլամական Հանրապետության նախկին դիվանագետ Մոհսեն Փաք Այինը «Խաբար օնլայն» կայքի համար հոդվածում գրել է. -Չնայած Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններում տարաձայնությունները լուծելու և վերջնական խաղաղության հասնելու կամք ստեղծվելուն,արտատարածաշրջանային երկրների միջամտությունները և նրանց հաջողությունը Երևանի և Մոսկվայի միջև հակամարտությունը խորացնելու գործում կրկնապատկել են այս տարածաշրջանում զարգացումներին հետևելու անհրաժեշտությունը։

Նշելով,որ  Եվրահանձնաժողովի նախագահ Գյունտեր Ֆլինգերը   Հայաստանին կոչ է արել  միանալ ՆԱՏՕ-ի դաշինքին, Փաք Այինը հավելել է,- Իրողությունն այն է,որ Եվրամիությունն ու Ֆրանսիան ոչ թե որպես Հայաստանի բարեկամներ, այլ Ռուսաստանին Կովկասում մեկուսացնելու համար, իրենց կործանարար դերն են խաղում հարավկովկասյան զարգացումներում։

Նա հավելել է,-Ներկա փուլում Ադրբեջանը և Հայաստանը պետք է գնահատեն Հարավային Կովկասում անվտանգության, կայունության և խաղաղության արժեքը և տեղյակ լինելով ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության թաքնված քաղաքականության մասին և կառուցողական հանդիպումներ անցկացնելով փորձեն աստիճանաբար. լուծել տարաձայնությունները, շարժվել դեպի վերջնական խաղաղության հաստատում։

Իրանի Իսլամական Հանրապետության նախկին դիվանագետն ընդգծել է.-Հարավային Կովկասում գերադասելի է «բարեկամական համագործակցությունը» , քան «ոչ կառուցողական մրցակցությունը», և Իրանը կարող է շատ կառուցողական դեր խաղալ Ռուսաստանի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այս դեպքում կչեզոքացվեն Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը կանխելու ԱՄՆ-ի և Եվրամիության կործանարար նպատակները և հիմք կստեղծվի  այդ երկրների միմյանց հետ համագործակցության և Հարավային Կովկասում  կայուն ու մշտական ​​խաղաղության հաստատման համար։