Մեկնաբանություն-Վերջին 45 տարիների Իրանի գիտական առաջընթացը
https://parstoday.ir/hy/news/iran-i213370-Մեկնաբանություն_Վերջին_45_տարիների_Իրանի_գիտական_առաջընթացը
Վերջին 45 տարիների ընթացքում Իրանը մեծ առաջընթաց է գրանցել գիտական ոլորտում։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 04, 2024 09:42 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Վերջին 45 տարիների Իրանի գիտական առաջընթացը

Վերջին 45 տարիների ընթացքում Իրանը մեծ առաջընթաց է գրանցել գիտական ոլորտում։

2 տասնամյակ առաջ, միջազգային վարկանիշային աղյուսակում ներակայցված էին իրանական մի քանի ԲՈՒՀ-եր։ Սակայն վերջին տասը տարիների կտրվածքով, Times-ի վարկանիշային համակարգում, որը կազմվում է կրթության, հետազոտության, մեջբերումների, արդյունաբերական եկամուտների և միջազգային իմիջի հիման վրա, 2022 թվականին Իրանի 58 համալսարաններ ներառվել են աշխարհի ամենաարդյունավետ համալսարանների և հետազոտական հաստատությունների թվում։ 
2012-2014թթ այս բազայում ներառված էր իրանական մեկ համալսարան։ Սակայն 2022 թվականին դրանց թիվը հասել է 58-ի։ Այդ ԲՈՒՀ-երը ներառված են աշխարհի 99 երկրների լավագույն 1600 համալսարանների շարքում: Times-ի 2022 թվականի վարկանիշային աղյուսակում բարձր վարկանիշով ԲՈՒՀ-եր են ներկայացված 26 իսլամական երկրներից։ Թվով ամենաշատ ԲՈՒՀ-երը ներկայացված են Իրանից, Թուրքիայից և Եգիպտոսից, համապատասխանաբար՝ 58, 54 և 23 ուսումնական հաստատություն։
Այսօր Իրանն այս աղյուսակում զբաղեցնում է 12-րդ տեղը։ Աշխարհի ամենահուսալի մեջբերումների տվյալների բազայի (ISI) տվյալներով՝ Իրանին բաժին է ընկնում իսլամական երկրների ընդհանուր գիտական արտադրանքի ավելի քան 22%-ը, իսկ երկրի գիտական աճի տեմպերը 11 անգամ գերազանցում են համաշխարհային միջին ցուցանիշը:
Այս ցուցանիշների կողքին անհրաժեշտ է նշել նաև աշակերտների թվի աճը։ Նախահեղափոխական շրջանում Իրանում գրագիտությունը կազմում էր 47%, այսօր այդ ցուցանիշը հասել է 95%-ի։ 1977-78 ուսումնական տարում Իրանում աշակերտների թիվը  կազմում էր մոտ 7 միլիոն 700 հազար, մինչդեռ, ըստ կրթության նախարարության Մարդկային ռեսուրսների պլանավորման և տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տվյալների՝ 2021թ․ Իրանի աշակերտների թիվն անցել է 15 միլիոն 500 հազարից։  
Նախքան 1977թ․ Իսլամական Հանրապետությունում ուսանողների ընդհանուր թիվը կազմում էր ընդամենը 157 հազար 672։ Իսկ 2013 և 2014 թվականներին այդ թիվը հասել է 4 միլիոն 800  հազարի։ Այսօր Իրանի ԲՈՒՀ-երում սովորում  է ավելի քան 3 միլիոն 342 հազար ուսանող։
Գիտական  առաջընթաց է գրանցվել նաև այլ ոլորտներում, այդ թվում՝ ժամանակակից տեխնոլոգիայի բնագավառում։ Իրանը զարգացրել է առաջադեմ տեխնոլոգիաներ, այդ թվում՝ ուրանի հարստացման նոր սերնդի ցենտրիֆուգներ, ինչպես նաև հրթիռային համակարգեր։
Որոշ վերլուծաբաններ բարձր են գնահատում Իրանի տեխնոլոգիական առաջընթացը և դա համարում համաշխարհային ասպարեզում Իրանի հզորացման և ազդեցության նշան: Իրանը խոշոր ներդրումներ է արել վերականգնվող, արևային և հողմային էներգիայի ոլորտներուում, ինչպես նաև մշակել է վերականգնվող էներգիայի պահպանման և բաշխման նոր տեխնոլոգիաներ։
Միջուկային ոլորտում նույնպես առաջընթացը մեծ է եղել։ Իրանն աշխարհում ուրանի հարստացման հնարավորություն ունեցող 14-րդ երկիրն է և 20% ուրան արդյունահանող 8-րդ երկիրը։
Իսլամական Հանրապետությունն այժմ դարձել է միջուկային երկիր և գործնականում հանդիսանում է աշխարհի միջուկային ակումբի անդամ։ Չնայած բոլոր պատժամիջոցներին և սպառնալիքներին, երիտասարդ մասնագետների շնորհիվ, Իրանն այսօր իրականացնում է միջուկային վառելիքի  հարստացման ամբողջական ցիկլ, իսկ ոլորտի գիտելիքների ու տեխնոլոգիաների առումով  դասվել է աշխարհի 7 ամենազարգացած երկրների շարքում։ Իրանը միջուկային հետազոտությունների ոլորտում առաջին տեղն է զբաղեցնում Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։