Տեսանյութ՝ նվիրված Իսլամական հեղափոխության հաղթանակի տասնօրյակին
https://parstoday.ir/hy/news/iran-i213440-Տեսանյութ_նվիրված_Իսլամական_հեղափոխության_հաղթանակի_տասնօրյակին
Իսլամական հեղափոխության հաղթանակի տասնօրյակը՝ 1357 թվականի Բահման ամսի 12-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Իրանի ժողովրդի ճակատագրական օրերի հիշատակումն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2024 12:34 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության հաղթանակի տասնօրյակը՝ 1357 թվականի Բահման ամսի 12-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Իրանի ժողովրդի ճակատագրական օրերի հիշատակումն է:

Այս օրերին հիշատակվում են տարբեր իրադարձություններ, այդ թվում 15 տարի աքսորի մեջ լինելուց հետո, Իմամ Խոմեյնիի իսլամական Իրան վերադարձը, ժամանակավոր կառավարության կազմավորման մասին հայտարարությունը, մեծ թվով բանակայինների հեղափոխությանը միանալը, մեծարգո Իմամի հետ ռազմաօդային ուժերի ուխտակցությունը, հոգելույս Իմամ Խոմեյնիի հրամանով ռազմական դրության չեղարկումը և փողոցներում մարդկանց ներկայությունը, կարևոր կենտրոնների, այդ թվում ռադիո-հեռուստատեսության գրավումը, որոնք ի վերջո հանգեցրին օսլամական հեղափոխության հաղթանակին։

Իրանի ժողովուրդն ամեն տարի նշում է Ֆաջրի տասնօրյակը և համաշխարհային բռնատիրության ճիրաններից իր անկախության ու ազատության տարեդարձը, որոնք պարտական է հոգելույս Իմամ Խոմեյնիի առաջնորդման, նահատակների թափած արյան և ժողովրդի խիզախության։