Ռայիսի. Գազայում տեղի ունեցած ցեղասպանությունը միջազգային կազմակերպությունների անարդյունավետ գործունեության նշան է
https://parstoday.ir/hy/news/iran-i213580-Ռայիսի._Գազայում_տեղի_ունեցած_ցեղասպանությունը_միջազգային_կազմակերպությունների_անարդյունավետ_գործունեության_նշան_է
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի ցեղասպանությունը համարել է միջազգային կազմակերպությունների անարդյունավետ գործունեության նշան։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Փետրվար 08, 2024 17:00 Asia/Tehran
  • Ռայիսի. Գազայում տեղի ունեցած ցեղասպանությունը միջազգային կազմակերպությունների անարդյունավետ գործունեության նշան է

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի ցեղասպանությունը համարել է միջազգային կազմակերպությունների անարդյունավետ գործունեության նշան։

2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածի վրա Սիոնիստական ​​ռեժիմի բանակի հարձակումների հետևանքով նահատակվել է ավելի քան 27,700 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 67,000-ը։

Չնայած այս հարձակման համատարած դատապարտմանը, Սիոնիստական ​​ռեժիմը շարունակում է իր հարձակումները Գազայի հատվածի վրա, և միջազգային կազմակերպությունները դեռևս չեն կարողացել կասեցնել այդ հարձակումները:

ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին այսօր Մոհամմադի՝ մարգարե նշանակվելու՝ Մաբաասի տոնի առիթով համակարգի պատասխանատուների, գործարարների, իսլամական երկրների դեսպանների և ժողովրդի տարբեր խավերի ներկայացուցիչների՝ իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հետ հանդիպմանը ունեցած ելույթում ասել է,-Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Գազայում իրականացված ցեղասպանությունն ու երեխաների սպանությունը պատճառ դարձան, որ արևմտյան տերությունների մարդու իրավունքների բոլոր պնդումները կորցնեն իրենց արժեքը, ինչը վկայում է  միջազգային կազմակերպությունների անարդյունավետ գործունեության մասին և մենք վստահ ենք, որ Գազայի և Պաղեստինի նահատակների արյունը  վերջ կդնի Սիոնիստական ​​ռեժիմի գոյությանը և ներկայիս անարդար  աշխարհակարգին։ 

Իր ելույթի մյուս հատվածում Ռայիսին նշելով ,որ Իրանի կառավարության ներքին քաղաքականությունն ու ծրագրերը՝ ուղղված են Իրանի տնտեսական վիճակի բարելավմանը, ասել է,- Իրանի կառավարությունն իր խնդիրները լուծելու համար  օտարներից օգնություն չի ակնկալում։