Փետրվար 09, 2024 09:47 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիայի թագավորն ու թագաժառանգը շնորհավորել են Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձը

Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանն ԻԻՀ ԱԳ նախարարին է փոխանցել իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ այդ երկրի թագավորի ու թագաժառանգի շնորհավորական ուղերձները։

IRNA-ի փոխանցմամբ՝ ԻԻՀ ԱԳՆ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը   Թեհրանում հանդիպել է Սաուդյան Արաբիայի դեսպան Աբդուլլահ բեն Սաուդ Ալ-Անզիի հետ։

Հանդիպմանը դեսպանն Աբդոլլահյանին էփոխանցել Գազայի զարգացումների կապակցությամբ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղերձին ի պատասխան Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդուլ Ազիզի ուղերձը, ինչպես նաև շնորհավորանքը՝ իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի  կապակցությամբ։

Հանդիպմանն Աբդոլլահյանը գոնուհունակություն է  հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացող միտման կապակցությամբ, հույս հայտնելով, որ այդ գործընթացը կշարունակվի բոլոր ոլորտներում ու մակարդակներում։

ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ երկկողմ համագործակցության ընդլանումը բխում է Իրանի, Սաուդյան Արաբիայի և տարածաշրջանի շահերից։

Նշելով, որ Թեհրանի հետ հարաբերությունները Ռիադի համար ռազմավարական նշանակություն ունեն, դեսպանն ասել է, որ եհտևում է հաջի ուխտագնացության շրջանակում  թռիչքների կազմակերպման հարցին։

 

 

Պիտակ