Արաղչի. Իրանը և Սաուդյան Արաբիան կարող են անվտանգություն և կայունություն ապահովել տարածաշրջանում
(last modified Thu, 10 Oct 2024 07:36:22 GMT )
Հոկտեմբեր 10, 2024 11:06 Asia/Tehran
  • Արաղչի. Իրանը և Սաուդյան Արաբիան կարող են անվտանգություն և կայունություն ապահովել տարածաշրջանում

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ քաղաքական ավելի բարձր կամքի շնորհիվ, Իրանը և Սաուդյան Արաբիան կարող են տարածաշրջանում անվտանգություն և կայունություն հաստատել։

Հինգշաբթի օրն X-ում արած գրառման մեջ Աբբաս Արաղչին գրել է․ «Աշխարհագրության շնորհիվ Իրանին ու Սաուդյան Արաբիան հարևաններ են, իսկ հավատքի շնորհիվ՝ բարեկամներ ու եղբայրներ»։

Նա նաև կոչ է արել բոլոր մուսուլման ժողովուրդներին, հատկապես՝ Պաղեստինի և Լիբանանի ճնշված, բայց հերոսական ժողովրդուրդներին, պահպանել իրենց պատիվն ու հպարտությունը:

Տարածաշրջանային զարգացումների շուրջ դիվանագիտական խորհրդակցությունների շրջանակում, Իրանի ԱԳ նախարարը չորեքշաբթի օրը մեկնել է Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպել  է այդ երկրի  թագաժառանգ՝    Մուհամմեդ բեն Սալմանի, նախարարների խորհրդի նախագահի  և ԱԳ նախարար Ֆեյսալ բին Ֆարհանի հետ։

Արաղչին նշել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ անցկացվել են օգտակար և կառուցողական խորհրդակցություններ՝ ուղղված երկկողմ հարաբերությունների զարգացմանը և տարածաշրջանի վերջին զարգացումներին։

Իրանի դիվանագիտական ծառայության ղեկավարը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ հանդիպմանը ընդգծվել է նաև Սիոնիստական ռեժիմի ռազմական հանցագործությունները, այդ թվում՝ Գազայի ցեղասպանությունը և Լիբանանի դեմ ռազմական ագրեսիան անհապաղ դադարեցնելու և պաղեստինցիներին օգնության տրամադրման հարցում համագործակցության անհրաժեշտությունը։