Թեհրանի և Մոսկվայի միջև քննարկվել է «նոր երկարաժամկետ համապարփակ համաձայնագիրը»
https://parstoday.ir/hy/news/iran-i213988-Թեհրանի_և_Մոսկվայի_միջև_քննարկվել_է_նոր_երկարաժամկետ_համապարփակ_համաձայնագիրը
Իրանի և Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը քննարկվել է Թեհրանի և Մոսկվայի միջև «նոր երկարաժամկետ համապարփակ համաձայնագիրը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2024 13:01 Asia/Tehran
  • Թեհրանի և Մոսկվայի միջև քննարկվել է «նոր երկարաժամկետ համապարփակ համաձայնագիրը»

Իրանի և Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը քննարկվել է Թեհրանի և Մոսկվայի միջև «նոր երկարաժամկետ համապարփակ համաձայնագիրը»։

Իրանի և Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարներ Ալի Աքբար Ահմադյանը և Նիկոլայ Պատրուշևը հանդիպում և զրույց են ունեցել Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում, Աֆղանստանի հարցով ընթացող տարածաշրջանի երկրների ազգային անվտանգության քարտուղարների և խորհրդականների 6-րդ հանդիպման շրջանակում։

Այս հանդիպմանը քննարկվել են քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում երկու երկրներին հետաքրքրող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝  ահաբեկչության դեմ պայքարին, տեղեկատվական անվտանգության խնդիրներին, և արևմտյան երկրների կողմից պատժամիջոցների կիրառման պայմաններում Ռուսաստանի ու Իրանի տնտեսական անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր։ Կողմերը նաև քննարկել են անկախ երկրների ներքին գործերին միջամտելու ջանքերին դիմակայելու թեման։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ներկայացուցիչ և Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադյանը Ղրղզստանի իր գործընկերոջ հրավերով, գլխավորելով մի պատվիրակություն մեկնել է Բիշքեկ՝ մասնակցելու Աֆղանստանի հարցով ընթացող տարածաշրջանի երկրների ազգային անվտանգության քարտուղարների և խորհրդականների 6-րդ հանդիպմանը։

Իրանի Իսլամական Հանրապետությունն այս հանդիպման հիմնադիրն է։

Այդ հանդիպումներին մասնակցում են Իրանի Իսլամական Հանրապետութան, Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի ազգային անվտանգության պաշտոնյաները։