Իրանի դատական իշխանության ղեկավար. Իրաքը հետամուտ է լինելու ահաբեկչական հոսանքների դատական գործին
https://parstoday.ir/hy/news/iran-i213994-Իրանի_դատական_իշխանության_ղեկավար._Իրաքը_հետամուտ_է_լինելու_ահաբեկչական_հոսանքների_դատական_գործին
Իրանի Իսլամական Հանրապետության դատական ​​իշխանության ղեկավարն ասել է.-Իրաքի բարձրագույն դատական ​​խորհրդի նախագահը հրաման է արձակել հետամուտ լինել ահաբեկչական հոսանքների դատական գործին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2024 14:10 Asia/Tehran
  • Իրանի դատական իշխանության ղեկավար. Իրաքը հետամուտ է լինելու ահաբեկչական հոսանքների դատական գործին

Իրանի Իսլամական Հանրապետության դատական ​​իշխանության ղեկավարն ասել է.-Իրաքի բարձրագույն դատական ​​խորհրդի նախագահը հրաման է արձակել հետամուտ լինել ահաբեկչական հոսանքների դատական գործին։

Իրանի Իսլամական Հանրապետության դատական ​​իշխանության ղեկավար Ղոլամոհսեյն Մոհսենի Էժեին երեկ (հինգշաբթի) երեկոյան Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում Իրաք կատարած իր եռօրյա այցի ավարտին կայացած մամուլի ասուլիսում նշելով,որ Բաղդադում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի  և նահատակ Աբու Մահդի Ալ-Մոհանդեսի  նահատակության վայրը  բռնությանն ու կայսերապաշտությանը  դիմակայելու և հաստատակամության խորհրդանիշն է և ԱՄՆ-ի հանցագործությունների մեկ նշան, ասել է,- Ահաբեկիչներին հետապնդելու համար իրաքյան կողմին են ներկայացվել ահաբեկչական  հոսանքների վերաբերյալ զգալի թվով փաստաթղթեր, և դատական գործեր,  և այս երկրի բարձրագույն դատական ​​խորհրդի նախագահը հրաման է արձակել հետամուտ լինել այս գործերին։

Իրանի Իսլամական Հանրապետության դատական ​​իշխանության ղեկավար Ղոլամոհսին Մոհսենի Էժեին հայտարարելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության համակարգի քաղաքականությունը բարեկամ և հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումն է, ասել է.-Ներկայումս Իրանի և Իրաքի միջև հարաբերությունները բոլոր՝  հատկապես իրավական ու դատական  հարթություններում են զարգանում։

2020 թվականի հունվարի 3-ին, Բաղդադի օդանավակայանում Սպիտակ Տան ահաբեկչական գործողության հետևանքով և ԱՄՆ ժամանակի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ու այդ երկրի բանակի ԱԹՍ-ներով նահատակվեցին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման նախկին հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանին, Իրաքի «Հաշդ-ալ-Շաաբի» ուժերի փոխհրամանատար Աբու Մահդի ալ-Մոհանդեսը և նրա 8 աջակիցներ։ 

Իրանի Իսլամական Հանրապետության դատական ​​իշխանության ղեկավարն ասել է.-Իրաքի նախագահի, վարչապետի, ևխորհրդարանի մի խումբ պատգամավորների, արդարադատության նախարարի և այդ երկրի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ հանդիպման ժամանակ տեղի են ունեցել արդյունավետ քննարկումներ Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների վերաբերյալ և առաջարկվել են այն միջոցները, որոնք պետք է ձեռնարկվեն այս կապակցությամբ։