2023թ․ Իրանը 92 միլիոն եվրոյի  պիստակ է արտահանել Եվրոպա  
https://parstoday.ir/hy/news/iran-i214060-2023թ_Իրանը_92_միլիոն_եվրոյի_պիստակ_է_արտահանել_Եվրոպա
Եվրահանձնաժողովի վիճակագրական կենտրոնը (Եվրոստատ) հայտարարել է, որ 2023թ․ Իրանը 92 միլիոն եվրոյի  պիստակ է արտահանել Եվրոպա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2024 06:53 Asia/Tehran
  • 2023թ․ Իրանը 92 միլիոն եվրոյի  պիստակ է արտահանել Եվրոպա  

Եվրահանձնաժողովի վիճակագրական կենտրոնը (Եվրոստատ) հայտարարել է, որ 2023թ․ Իրանը 92 միլիոն եվրոյի  պիստակ է արտահանել Եվրոպա։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ իրանական պիստակի ամենախոշոր գնորդն անցած տարի եղել է Գերմանիան՝ գնելով 49 միլիոն եվրոյի պիստակ, որին հաջորդել են Իտալիան՝ 7 մլն եվրոյով և Իսպանիան՝ 5 մլն եվրոյով։ 
Ըստ այս հաղորդման՝  23023թ Իրանը Եվրոպա պիստակի երկրորդ ամենախոշոր արտահանողն է եղել։ Առաջին տեղում է ԱՄՆ-ն՝ 640 միլիոն եվրոյի արտահանմամբ։ Միևնույն ժամանակ, անցած տարի դեպի Եվրոպա ամերիկյան պիստակի արտահանման ծավալը նվազել է 15%-ով։
2022թ ԱՄՆ-ն Եվրոպա էր արտահանել 756 միլիոն եվրոյի պիստակ։ 
2023թ Եվրոպա պիստակ արտահանած երրորդ երկիրը եղել է Թուրքիան՝ 51 միլիոն եվչո արտահանմամբ։ Միևնույն ժամանակ, անցած տարի Եվրոպա թուրքական պիստակի արտահանման ծավալը նվազել է 28%-ով