2023թ․ Իրանը 92 միլիոն եվրոյի պիստակ է արտահանել Եվրոպա
Եվրահանձնաժողովի վիճակագրական կենտրոնը (Եվրոստատ) հայտարարել է, որ 2023թ․ Իրանը 92 միլիոն եվրոյի պիստակ է արտահանել Եվրոպա։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ իրանական պիստակի ամենախոշոր գնորդն անցած տարի եղել է Գերմանիան՝ գնելով 49 միլիոն եվրոյի պիստակ, որին հաջորդել են Իտալիան՝ 7 մլն եվրոյով և Իսպանիան՝ 5 մլն եվրոյով։
Ըստ այս հաղորդման՝ 23023թ Իրանը Եվրոպա պիստակի երկրորդ ամենախոշոր արտահանողն է եղել։ Առաջին տեղում է ԱՄՆ-ն՝ 640 միլիոն եվրոյի արտահանմամբ։ Միևնույն ժամանակ, անցած տարի դեպի Եվրոպա ամերիկյան պիստակի արտահանման ծավալը նվազել է 15%-ով։
2022թ ԱՄՆ-ն Եվրոպա էր արտահանել 756 միլիոն եվրոյի պիստակ։
2023թ Եվրոպա պիստակ արտահանած երրորդ երկիրը եղել է Թուրքիան՝ 51 միլիոն եվչո արտահանմամբ։ Միևնույն ժամանակ, անցած տարի Եվրոպա թուրքական պիստակի արտահանման ծավալը նվազել է 28%-ով