Թեհրանում կայացել է Իրանի և Հայաստանի ազգային անվտանգությանը նվիրված գիտական սեմինար
https://parstoday.ir/hy/news/iran-i214102-Թեհրանում_կայացել_է_Իրանի_և_Հայաստանի_ազգային_անվտանգությանը_նվիրված_գիտական_սեմինար
Կիրակի օրը Թեհրանի Նոֆալ Լոշատո փողոցում գտնվող հայկական միությունում կայացել է «Իրանի և Հայաստանի ազգային անվտանգությունը՝ տարածաշրջանային և արտատարածաշրջանային սպառնալիքների և հակամարտությունների ստվերում» գիտական սեմինարը։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Փետրվար 19, 2024 07:32 Asia/Tehran

Կիրակի օրը Թեհրանի Նոֆալ Լոշատո փողոցում գտնվող հայկական միությունում կայացել է «Իրանի և Հայաստանի ազգային անվտանգությունը՝ տարածաշրջանային և արտատարածաշրջանային սպառնալիքների և հակամարտությունների ստվերում» գիտական սեմինարը։

Սեմինարին ներկա էին Հայաստանի խորհրդարանի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ Տիգրան Աբրահամյանը և Լիլիթ Գալեստյանը, ինչպես նաև իրանցի ներկա և նախկին դիվանագետներ։
 

Իրանցի և հայ փորձագետներն ու վերլուծաբանները ներկայացրել են  տարածաշրջանային զարգացումների հեռանկարների և Կովկասի ապագայի վերաբերյալ իրենց վերլուծությունները։


Սեմինարն անցկացվել է «Հուր» թարգմանության և հետազոտական ինստիտուտի և Կովկասագիտության հիմնադրամի և Ժամանակակից աշխարհի ուսումնասիրությունների ինստիտուտի ջանքերով: