Մեկնաբանություն - Իրանի ընտրությունների վերաբերյալ թշնամու կողմից ամենահաճախ կիրառված բառը բոյկոտն է
Իրանի իսլամական խորհրդարանի 12-րդ և Բանիմացների խորհրդի 6-րդ շրջանի ընտրություններին մնացել է 11 օր։ Ընտրություններին ընդառաջ, թշնամական լրատվամիջոցներն անընդհատ խրախուսում են դրանք բոյկոտելու միտքը։
ԻԻՀ ՆԳ նախարարի քաղաքական տեղակալ, և ԿԸՀ ղեկավար Սեյեդ Մոհամմադ Թաղի Շահչերաղին այս կապակցությամբ ասել է.«Իրանի ժողովրդի թշնամիները որդեգրել են ընտրություններին չմասնակցելու և դրանց բոյկոտելու գաղափարն ակտիվորեն քարոզելու քաղաքականություն»։
Այդ նպատակին հասնելու համար, թշնամին փորձում է Իրանի հասարակության մոտ հիասթափություն սերմանել երկրի ապագայի և ընտրությունների արնարդյունավետության կապակցությամբ։
Թշնամու որդեգրած այս քաղաքականությունն ունի մի քանի պատճառ․
Դրանցից ամենառաջինն Իրանւ ժողովրդավարական համակարգը կասկածի տակ դնելն է։
Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, որտեղ ընտրությունները սովորաբար որևէ նշանակություն չունեն, Իրանը ներկայացրել է կրոնական ժողովրդավարության մոդել։ Իրանում ընտրություններն այնքան կարևոր են, որ վերջին 45 տարում դրանք անցկացվել են 39 անգամ։
Իսկ Արևմտյան Ասիայի երկրների մեծ մասում ընտրությունները չեն անցկացվում, «ուղղորդված» են, կամ դրանցում բացակայում է մրցակցությունը։ Թշնամին մշտապես բացասաբար է արտահայտվել Իրանում կայացած ընտրությունների մասին, քանի որ դրանք ներկայացնում են իսլամական երկրներում քաղաքական համակարգի մոդել՝ կենտրոնացած մարդկանց և իսլամի վրա:
Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի բնակիչների հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ, ԻԻՀ առաջնորդ այաթոլլահ Խամենեին, նշելով, որ իմպերիալիզմի ճակատը դեմ է Իրանի ընտրություններին, հավելել է․ «Ընտրությունները համակարգի հանրապետականության դրսևորումն են։ Դա է պատճառը, որ իմպերիալիստական աշխարհն ու ԱՄՆ-ն դեմ են համակարգի հանրապետականությանը և իսլամականությանը, ինչպես նաև ընտրություններին ժողովրդի եռանդուն մասնակցությանը»։
Իրանի ընտրություններին թշնամու ընդդիմության մյուս պատճառը դրանց անվտանգային ու քաղաքական գործառույթն է։
Ընտրություններին ժողովրդի լայնածավալ մասնակցությունը, հեղափոխության գերագույն առաջնորդի կողմից ներկայացված նախընտրական ռազմավարության չորս կետերից մեկն է։ Մյուս երեքը առողջ, անվտանգ և մրցակցային ընտրությունների անցկացումն է։ Եվ այս բոլորը միասին նպաստելու են միասնության, անվտանգության ու հեղինակության ամրապնդմանը։
ԻԻՀ առաջնորդը նշել է, որ Իրանի ժողովրդի միասնությունն «Իսլամական հեղափոխության հաղթանակի և շարունակականության բանալին է»։
Իսկ թշնամու միակ նպատակն Իսլամական Հանրապետությունը թուլացնելն է, հատկապես հիմա, երբ Արևմտյան Ասիան գտնվում է անցումային շրջանում։
Հետևաբար, վերջին ամսիներին թշնամին ԶԼՄ-ներում լայնորեն քարոզում է ընտրությունների բոյկոտի գաղափարը։ Եվ ինչպես անցած տարվա անկարգությունների ժամանակ, այդ նպատակով օգտագործում է կեղծ տեղեկատվության տարածման ռազմավարությունը։