Իրանն ու Հայաստանը կհամագործակցեն Նորդուզ-Ագարակ ավտոմոբիլային կամրջի կառուցման հարցում
https://parstoday.ir/hy/news/iran-i214106-Իրանն_ու_Հայաստանը_կհամագործակցեն_Նորդուզ_Ագարակ_ավտոմոբիլային_կամրջի_կառուցման_հարցում
Իրանի ու Հայաստանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել հուշագրի ստորագրման օրվանից հետ մեկամսյա ժամկետում Նորդուզ-Ագարակ սահմանային տերմինալում նոր ավտոմոբիլային կամրջի կառուցումը ներառել երկու երկրների համապատասխան նախարարությունների օրակարգում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2024 08:01 Asia/Tehran
  • Իրանն ու Հայաստանը կհամագործակցեն Նորդուզ-Ագարակ ավտոմոբիլային կամրջի կառուցման հարցում

Իրանի ու Հայաստանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել հուշագրի ստորագրման օրվանից հետ մեկամսյա ժամկետում Նորդուզ-Ագարակ սահմանային տերմինալում նոր ավտոմոբիլային կամրջի կառուցումը ներառել երկու երկրների համապատասխան նախարարությունների օրակարգում։

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Իրան-Հայաստան տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նիստի ժամանակ։
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Խայրալե Խադեմիի՝ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, կողմերը քննարկել են  համագործակցության ներկա վիճակը և հարաբերությունների զարգացման ու ընդլայնման հեռանկարները։  
Հանդիպմանը քննարկվել են նաև մի շարք այլ հարցեր, այդ թվում՝ երկու երկրների միջև տրանսպորտային միջանցքների, հատկապես՝ «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացումը, թունելների և հատուկ տեխնիկական կառույցների կառուցումը, տեխնիկական և ինժեներական ծառայությունների արտահանումը։ 
Հայաստանում շարունակվում են «Հյուսիս-Հարավ» միջանցքի կառուցման աշխատանքներն, իսկ Իրանը նախագծում է այդ միջանցքը՝ Պարսից ծոցից  Վրաստան և Սև ծով բեռների և ուղևորների տարանցումը զարգացնելու համար։
Թավիզից Նորդուզ նոր ճանապարհի կառուցմամբ Իրանը պահմաններ է ապահովել միջանցքի կառուցման ավարտի համար, որը կկրճատի երթուղին և կկարողանա մրցել այլ միջանցքների հետ։