Քանանի․ Իրանն աջակցում է օտարերկրյա ուժերի դուրսբերման մասին Իրաքի պահանջին
https://parstoday.ir/hy/news/iran-i214128-Քանանի_Իրանն_աջակցում_է_օտարերկրյա_ուժերի_դուրսբերման_մասին_Իրաքի_պահանջին
ԻԻՀ Ագ նախարարը հայտարարել է․ «Մեր կարծիքով Իրաքում օտար ուժերի ներկայությունը չի նպաստում կայունությանը։ Մենք դեմ ենք տարածաշրջանում օտար, հատկապես ամերիկյան ուժերի ներկայությանը, որոնք երբեք չեն ապահովել անվտանգությունը։ Մեր կարծիքով Իրաքում ամերիկյան ուժերի ներկայության վերաբերյալ որոշումը պետք է կայացնեն Իրաքի կառավարությունն ու ժողովուրդը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2024 12:46 Asia/Tehran
  • Քանանի․ Իրանն աջակցում է օտարերկրյա ուժերի դուրսբերման մասին Իրաքի պահանջին

ԻԻՀ Ագ նախարարը հայտարարել է․ «Մեր կարծիքով Իրաքում օտար ուժերի ներկայությունը չի նպաստում կայունությանը։ Մենք դեմ ենք տարածաշրջանում օտար, հատկապես ամերիկյան ուժերի ներկայությանը, որոնք երբեք չեն ապահովել անվտանգությունը։ Մեր կարծիքով Իրաքում ամերիկյան ուժերի ներկայության վերաբերյալ որոշումը պետք է կայացնեն Իրաքի կառավարությունն ու ժողովուրդը»։

Մերժելով Մեծ Յոթնայակի համատեղ հայտարարության մեջ Իրանի դեմ ուղված մեղադրանքները, Նասեր Քանանին ասել է․ «Մենք համարում ենք, որ քաղաքական հարցերի միակողամանի բարձրացումը հատուկ նպատակ է հետապնդում և մերժում ենք նման հայտարարությունները։ Հակառակ հնչող հայտարարություններին, Իրանը միջուկային հարցի կապակցությամբ ցույց  է տվել, որ պատասխանատու կողմ է»։ 
Նա նշել է․ «ՄԱԳԱՏԷ-ի զեկույցները վկայում են, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում և որևէ կողմի համար որևէ սպառնալիք գոյություն չունի»։ 
Նրանք, ովքեր փորձում են Իրանի միջուկային գործունեությունը որպես միջազգային սպառնալիք ներկայացնել, ունեն միջուկային զինանոցներ, որոնք սպառնում են միջազգային  խաղաղությանն ու անվտանգությանը»։ 
ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է․ «Իրանն ապացուցել է, որ պատասխանատու է տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։ Ռազմական մոտեցումները չեն օգնում քաղաքական նպատակներին հասնելուն։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Ռուսաստանին չենք վաճառել ԱԹՍ-ներ, պատերազմում կիրառելու համար»։