Իրանի արտաքին գործերի նախարարություն. Իրանը դինամիկ հարաբերություններ ունի իր հարևաններից շատերի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i214140-Իրանի_արտաքին_գործերի_նախարարություն._Իրանը_դինամիկ_հարաբերություններ_ունի_իր_հարևաններից_շատերի_հետ
Նշելով, որ Իրանը դինամիկ հարաբերություններ ունի իր հարևանների մեծ մասի հետ, ԻԻՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ ասաց.- Հարևանների հետ հարաբերությունների զարգացման շեշտադրումը ցույց է տվել իր առաջընթացը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2024 14:00 Asia/Tehran
  • Իրանի արտաքին գործերի նախարարություն. Իրանը դինամիկ հարաբերություններ ունի իր հարևաններից շատերի հետ

Նշելով, որ Իրանը դինամիկ հարաբերություններ ունի իր հարևանների մեծ մասի հետ, ԻԻՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ ասաց.- Հարևանների հետ հարաբերությունների զարգացման շեշտադրումը ցույց է տվել իր առաջընթացը։

Քանանին նշել է․- Մենք հարևան և ոչ-հարևան երկրների հետ շարունակելու ենք բանակցությունները և դրանք Իրանի կողմից տարվող ջանքրի ընդամենը մի մասն են։

Երկուշաբթի օրը, Իրանում անցկացվող մամուլի և լրատվամիջոցների ցուցահանդեսում, անդրադառնալով Բահմանի 22-ի ազգային օրվա ընթացքում, ժողովրդի շքեղ քայլարշավին, Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է․- Բահմանի 22-ի երթին ժողովրդի շքեղ ներկայությունը ցույց տվեց, որ Իրանի ժողովուրդն անխոնջ հետևում է իսլամական հեղափոխության և համակարգի արժեքներին։

Անդրադառնալով Իրանի Իսլամական խորհրդարանի և Առաջնորդության Բանիմացների ժողովի առաջիկա ընտրություններին և մատնանշելով այս ընտրություններին ժողովրդի շքեղ մասնակցության կարևորությունը, Քանանին ասաց.- Ժողովրդի լայն մասնակցությունն այս ընտրություններին ցույց կտա, որ Իրանի ժողովուրդը պատասխանատու, նվիրված և շահագրգռված է իսլամական հեղափոխության նկատմամբ:

Անդրադառնալով Գազայում տիրող պատերազմին, Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է․- Գազայի ճգնաժամի սկզբից ի վեր Իրանն օգտագործել է իր ողջ դիվանագիտական ​​ուժը Գազայի պատերազմը կանխելու համար, և այդ հարցում մենք մեծ դեր և ներդրում ենք վերագրում Իսլամական համագործակցության կազմակերպությանը։

Իրանի միջուկային ծրագրի դեմ Արևմուտքի մեղադրանքների կապակցությամբ, Քանանին ասել է․- Միջուկային զենքի ձեռքբերումը տեղ չունի Իրանի դոկտրինում, և մենք օգտագործում ենք մեր իրավունքները՝ հիմնված միջազգային օրենքների և ՄԱԳԱՏԷ-ի կանոնակարգերի վրա՝ մեր խաղաղ գործունեությունը հաստատելու համար: