Իրավանի․ ԱՄՆ-ը ​​չարաշահում է Անվտանգության խորհրդի ամբիոնը
https://parstoday.ir/hy/news/iran-i214162-Իրավանի_ԱՄՆ_ը_չարաշահում_է_Անվտանգության_խորհրդի_ամբիոնը
ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ու մշտական ​​ներկայացուցիչը Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում հայտարարեց, որ այս խորհրդի նիստում Միացյալ Նահանգների ներկայացուցիչը Եմենում և Կարմիր ծովում տիրող իրավիճակի մասին կեղծ տեղեկություններ տարածելով և անհիմն մեղադրանքներ առաջադրելով Իրանի Իսլամական Հանրապետությանը, չարաշահում է Անվտանգության խորհրդի ամբիոնին՝ իր անհեռատես քաղաքական օրակարգն առաջ մղելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2024 06:36 Asia/Tehran
  • Իրավանի․ ԱՄՆ-ը ​​չարաշահում է Անվտանգության խորհրդի ամբիոնը

ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ու մշտական ​​ներկայացուցիչը Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում հայտարարեց, որ այս խորհրդի նիստում Միացյալ Նահանգների ներկայացուցիչը Եմենում և Կարմիր ծովում տիրող իրավիճակի մասին կեղծ տեղեկություններ տարածելով և անհիմն մեղադրանքներ առաջադրելով Իրանի Իսլամական Հանրապետությանը, չարաշահում է Անվտանգության խորհրդի ամբիոնին՝ իր անհեռատես քաղաքական օրակարգն առաջ մղելու համար։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված Իրանի մշտական ներկայացուցիչ՝ Ամիր Սաիդ Իրավանիի նամակում ասված է.- Համաձայն 2024 թվականի հունվարի 15-ի (S/2024/64) նամակի, ցանկանում եմ կրկին պատասխանել Միացյալ Նահանգների ներկայացուցչի կողմից իմ երկրի դեմ ներկայացված մեկ այլ անհիմն հայտարարության։

Իրավանին նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին նիստում, որը տեղի ունեցավ 2024 թվականի փետրվարի 14-ին, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի օրակարգով (S/2024/9548), ցավոք, ԱՄՆ-ի ներկայացուցիչը հերթական անգամ հրապարակեց կեղծ տեղեկություններ և անհիմն մեղադրանքներ հնչեցրեց Իրանի Իսլամական Հանրապետության հասցեին Եմենում և Կարմիր ծովում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և  չարաշահեց Անվտանգության խորհրդի ամբիոնը՝ իր անհեռատես քաղաքական օրակարգն առաջ տանելու համար։

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչն ասել է․- Իրանը կտրականապես մերժում է այդ անհիմն մեղադրանքները և դրանք համարում է որպես պատրվակ, որը ԱՄՆ-ն օգտագործում է Եմենի դեմ իր անօրինական գործողություններն ու ռազմական ագրեսիան արդարացնելու և օրինականացնելու համար։

Իրավանին նշել է, որ ինչպես նշված է 2024 թվականի հունվարի 15-ի նամակում, Իրանը հավատարիմ է մնում Անվտանգության խորհրդի 2140 (2014) և 2216 (2015) բանաձևերին և չի իրականացրել այդ բանաձևերին հակասող որևէ գործողություն, ներառյալ զենքի վաճառք կամ փոխանցում:

Իրվանին ընդգծել է. -Իրանը ևս մեկ անգամ դատապարտում է Եմենում ԱՄՆ-ի և Անգլիայի ռազմական ագրեսիան և ուժի անօրինական կիրառումը. Այս ռազմական ագրեսիան ակնհայտորեն խախտում է Եմենի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի կանոնադրությունը և Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերը և լուրջ սպառնալիք է տարածաշրջանի խաղաղության, կայունության և անվտանգության համար։