Իրանի կառավարության խոսնակ․ Ժողովուրդը երկրի որոշումների կայացման և կառավարման հիմնական գործոնն է
Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության խոսնակն ասել է. -«Ժողովուրդը երկրում որոշումներ կայացնելու և կառավարման տարբեր ոլորտներում հիմնական գործոն է»:
Երեքշաբթի օրը Ալի Բահադորի Ջահրոմին ընդգծելով, որ ժողովրդի դերը երկրի տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ընտրություններում, առանցքային է, հստակեցրել է,-«Ժողովրդին պետք է բացատրել խորհրդարանի գործունեության վերաբերյալ, որպեսզի նրանք հասկանան, որ խորհրդարանի գլխավոր առանձնահատուկ աշխատանքը խնդիրների հանգուցալուծումն է, և որ խորհրդարանի ու կառավարության ծառայություն մատուցելը հիմնական ուղու վրա է»:
Նշելով,որ ժողովրդի մասնակցության բարձրացման գործում ամենակարեւորը կառավարության դերակտարությունն է, Բահադորի Ջահրոմին ասել է,-Այն, որ կառավարությունն ու խորհրդարանը փորձում են բարելավել մարդկանց կենսապայմանները, արդյունավետ է, քանի որ կառավարությունը ականջալուր է մարդկանց խնդիրներին»:
Նա հայտարարել է.-«13-րդ կառավարության գործունեությունը բազմիցս ապացուցել է ժողովրդին, որ իսկապես հավատում է գործերը ժողովրդական ճանապարհով կառավարելուն»:
Բահադորի Ջահրոմին նշել է, -«Ընտրություններին ժողովրդի ակտիվ մասնակցությունը, անկասկած, մեզ հնարավորություն կտա միասին ունենալ ուժեղ խորհրդարան՝ ամուր պլանավորման և մեր երկրի չլուծված խնդիրների լուծման համար»: