Իրանի խորհրդարանում թեհրանահայության  պատգամավոր. Իրանում հայերը գիտակցաբար մասնակցելու են ընտրություններին
https://parstoday.ir/hy/news/iran-i214208-Իրանի_խորհրդարանում_թեհրանահայության_պատգամավոր._Իրանում_հայերը_գիտակցաբար_մասնակցելու_են_ընտրություններին
Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի և Հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը, ընդգծելով իրանահայ համայնքի առավելագույն մասնակցությունը մարտի 1-ին կայանալիք ընտրություններին, ասել է. «Անշուշտ, այս տարվա ընտրությունների ժամանակ իրանահայությունը գիտակցաբար մասնակցելու է ընտրություններին»։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 20, 2024 19:35 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարանում թեհրանահայության  պատգամավոր. Իրանում հայերը գիտակցաբար մասնակցելու են ընտրություններին

Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի և Հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը, ընդգծելով իրանահայ համայնքի առավելագույն մասնակցությունը մարտի 1-ին կայանալիք ընտրություններին, ասել է. «Անշուշտ, այս տարվա ընտրությունների ժամանակ իրանահայությունը գիտակցաբար մասնակցելու է ընտրություններին»։

Իրանի ԶԼՄ-ների 24-րդ ցուցահանդես կատարած այցելության շրջանակում Շահվերդյանն, ընդգծելով կրոնական փոքրամասնությունների առավելագույն մասնակցությունը խորհրդարանական և Բանիմացների Խորհրդի ընտրություններին, ասել է. «Հայ համայնքն ակտիվ մասնակցություն կունենա այս տարվա ընտրություններին որպես կարևոր և վճռորոշ ասպարեզ, և այս ընտրությունների արդյունքը դա ցույց կտա։ Ի հեճուկս այն, ինչ ասում են Իրանից դուրս աշխատող լրատվամիջոցներն ու  թշնամիները և փորձում են հուսահատություն և հուսալքություն տարածել ժողովրդի մեջ, հայ ժողովուրդը գիտակցաբար մասնակցելու է ընտրություններին»։

Շահվերդյանի խոսքով, Իսլամական հեղափոխության հաղթանակի հենց սկզբից հայ համայնքը ակտիվ մասնակցություն է ունեցել բոլոր ասպարեզներում, և 135 նահատակներ է նվիրել հեղափոխությանն ու վարչակարգին։