Ամիր Աբդոլլահյան. ԱՄՆ-ն պետք է վերջ դնի կեղծավորությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i214530-Ամիր_Աբդոլլահյան._ԱՄՆ_ն_պետք_է_վերջ_դնի_կեղծավորությանը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ ԱՄՆ-ի երկակի պահվածքին ասել է,-Միացյալ Նահանգները պետք է վերջ դնի կեղծավորությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 27, 2024 12:50 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ ԱՄՆ-ի երկակի պահվածքին ասել է,-Միացյալ Նահանգները պետք է վերջ դնի կեղծավորությանը։

Ժնևում լրագրողների հետ հանդիպման ժամանակ,  Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն անդրադառնալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստաշրջանին  իր մասնակցությանը, ասել է.-Այս հանդիպմանը մասնակցելն ինձ համար առիթ եղավ լուսաբանելու Թեհրանի դիրքորոշումը Իրանի Իսլամական Հանրապետության դեմ քաղաքականացված մարդու իրավունքների գործի վերաբերյալ և արտահայտելու Իրանի տեսակետը Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Գազայի ժողովրդի դեմ ցեղասպանությունը դադարեցնելու անհրաժեշտության վերաբերյալ:

Նա ասել է,-Այս ուղևորության ընթացքում մենք կենտրոնացանք տարածաշրջանում կայուն անվտանգության կարևորության վրա, քանի որ կայուն անվտանգության հիման վրա մենք կարող ենք ունենալ կայուն զարգացում և ավելի ուժեղ միջազգային առևտուր, և այս տեսանկյունից մենք համոզված ենք, որ Գազայի ժողովրդի դեմ հանցագործությունների և ցեղասպանության դադարեցումը կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանի անվտանգության և խաղաղության վրա։