Այաթոլլա Խամենեի․ Թշնամին վախենում է ընտրություններին Իրանի ժողովրդի լայնածավալ մասնակցությունից
ԻԻՀ առաջնորդն ասել է․ «Թշնամին վախենում է ընտրություններին Իրանի ժողովրդի լայնածավալ մասնակցությունից»։
Առաջին անգամ ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքացիների ու նահատակների ընտանիքների անդամների հետ այսօր կայացած հանդիպմանը, նշելով, որ ընտրություններին ակտիվ մասնակցությունն ազգային հզորության դրսևորում կլինի, կերաշխավորի ազգային անվտանգությունն ու կհիասթափեցնի թշնամիներին, այաթոլլահ Խամենեին ասել է․ «ԱՄՆ-ն, եվրոպացիների մեծամասնությունը, սիոնիստները, կապիտալիստները և խոշոր ընկերությունները, որոնք տարբեր պատճառներով ուշադրությամբ հետևում են Իրանի իրադարձություններին, ամեն ինչից առավել վախենում են ընտրություններին ժողովրդի լայնածավալ մասնակցությունից»։

Նշելով, որ ակտիվ ընտրություններն ուժեղ մարդկանց ընտրությունն են, որի արդյունքում ձևավորվելու է խորհրդրանն առաջնորդն ասել է․ «Ուժեղ խորհրդարանը մեծ գործեր ու մեծ քայլեր կանի»։
Անդրադառնալով Սահմանադրության պահապանների խորհրդի և համապատասխան կառույցների կողմից հաստատված թեկնածուներինև նրանց անվանելով «արժանավորներ», առաջնորդը հավելել է․ «Արժանավոր թեկնածուներն ավելի հավատարիմ են կրոնի ուսմունքներին և կրոնական օրենսդրությանը, պնդում են, որ երկիրը պետք է անկախ լինի և ոչ թե՝ կախվածության մեջ օտար ուժերից, լուրջ են տրամադրված կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, ազգային շահը, արժանապատվությունն ու երկրի առաջընթացին ուղղված քայլերը գերադասում են իրենց անձնական շահերից ու խմբային նախապաշարումներից»։

Խոսելով Գազայի մասին ու նշելով, որ այն դարձել է իսլամ աշխարհի կարևորագույն խնդիրն ԻԻՀ առաջնորդն ասել է․ «Գազայի հարցն աշխարհին ներկայացրեց իսլամը և պարզ դարձավ, որ իսլամն օգնեց ժողովրդին դիմակայել սիոնիստների հարձակումներին ու չհանձնվել արհավիրքների դիմաց»։
Նա նշել է․ «Գազայի հարցն աշխարհին ցույց տվեց իրականությունն արևմտյան մշակույթի ու քաղաքակրթության մասին։ Եվ պարզվեց, որ այդ մշակույթից ծնված քաղաքական գործիչները պատրաստ չեն ընդունել, որ Իսրայելը պաղեստինցիներին ցեղասպանության է ենթարկում ու չնայած իրենց հայտարարություններին, նրանք վետո դրեցին ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի վրա, որը պահանջում էր վերջ դնել հանցագործություններին»։

Անդրադառնալով ամերիացի սպայի ինքնահրկիզման դեպքին, առաջնորդն ասել է․ «Նույնիսկ երիտասարդի համար, որը դաստիարակվել է այդ միջավայրում, դա դժվար է հասկանալ։ Մի հոգու փոպարեն պետք է հազար մարդ ինքնահրկզվեր։ Կոռուպցիան թույլ չի տալիս։ Մի հոգու խիղճը հանկարծակի արթնացել է ու նա ինքնահրկիզվել է։ Այսինքն՝ արևմտյան մշակույթը բացահայտեց իր ինքնությունը, բացահայտեց իրեն ու ցույց տվեց, թե որքան կոռումպացված է, որքան շեղված ու որքան դաժան»։