Իրանահայ համայնքը իր խուռներամ մասնակցությունը բերեց ընտրություններին
https://parstoday.ir/hy/news/iran-i214754-Իրանահայ_համայնքը_իր_խուռներամ_մասնակցությունը_բերեց_ընտրություններին
Թվականիս մարտի 1-ին համայն Իրանում կայացավ Իսլամական խորհրդարանի 12-րդ և Առաջնորդության Բանիմացների խորհրդի 6-րդ գումարման ընտրությունները:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Մարտ 03, 2024 03:44 Asia/Tehran

Թվականիս մարտի 1-ին համայն Իրանում կայացավ Իսլամական խորհրդարանի 12-րդ և Առաջնորդության Բանիմացների խորհրդի 6-րդ գումարման ընտրությունները:

Ժողովրդի խուռներամ մասնակցության բերումով ,ընտրությունների ժամը մի քանի անգամ երկարաձգվեց մինչև կես գիշեր ժամը 00:00: Իրանահայ համայնքը ևս այս տարի ավելի խուռներամ շարքերով գիտակից  մասնակցություն բերեց  ընտրություններին և Թեհրանի ու հյուսիսային իրանահայության ,նաև Սպահանի ու հարավային իրանահայության ընտրատարածքները մինչև ուշ երեկոյան բազմամարդ էին:
 

Ընտրությունների ժամկետը ավարտվելուց անմիջապես հետո ,բոլոր ընտրատեղամասերի դռները փակվելով  պետական պատկան մարմինների եւ իրանահայ համայնքի Կենտրոնական Ընտրական հանձնախմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ հաշվարկվել են ժողովրդի ձայները: տվյալների համաձայն, Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր է վերընտրվել Արա Շահվերդյանը շահելով ձայների ավելի քան 82 տոկոսը ,իսկ Սպահանի և հարավային իրանահայության պատգամավոր է ընտրվել Գեղարդ Մանսուրյանը շահելով ձայների ավելի քան 78 տոկոսը: