Իրանի ծովուժը համալրվել է տեղական արտադրության երկու կործանիչներով
https://parstoday.ir/hy/news/iran-i214922-Իրանի_ծովուժը_համալրվել_է_տեղական_արտադրության_երկու_կործանիչներով
ԻԻՀ ռազմածովային ուժերը համարվել են «Սահանդ» և «Ալբորզ» տորմիղային ականկիրներով և «Զարե» ու «Խադանգ» հրթիռներով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2024 13:44 Asia/Tehran

ԻԻՀ ռազմածովային ուժերը համարվել են «Սահանդ» և «Ալբորզ» տորմիղային ականկիրներով և «Զարե» ու «Խադանգ» հրթիռներով:

Բանդար Աբբասում տեղի ունեցած արարողության ժամանակ, ԻԻՀ նավատորմի հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին ասել է, որ ականկիրները կառուցվել են իրանցի մասնագետների կողմից և հագեցած են «երկիր-երկիր», «ափ-ծով» թևավոր հրթիռներով, տորպեդներով, հեռահաղորդակցության և էլեկտրոնային պատերազմի համակարգերով, ցածր և բարձր հեռահարության  ռադարներով:   
Շահրամ Իրանին ասել է. «Բանակի ռազմածովային ուժերը համալրվել են նոր սարքավորումներով և համակարգերով, ինչեպս նաև ուղղաթիռներով, անօդաչու թռչող սարքերով և հրթիռներիով»:
ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր  Աբդուլռահիմ Մուսավին, այս արարողության ժամանակ, ասել է, որ Իրանի զինված ուժերի կարևորագույն խնդիրը մարտունակության բարձրացումն է, ինչը մինչ օրս արվել է լավագույն ձևով։ 
Նա նշել է․ «Վերջին տարիներին ռազմածովային ուժերն օվկիանոս են ուղարկել 97 էսկադրիլիա, հպարտությամբ կրել են ԻԻՀ դրոշը և ապահովելով  առևտրային նավերի և նավթ տեղափոխող տանկերների անվտանգությունը, պաշտպանել երկրի ազգային շահերը»։ 
Իրանի նավատորմն ունի մոտ հազար նաև և երկիրը ծովային առևտրի ոլորտում ամենախոշոր պետությունն է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում։ Իրանին է  պատկանում տարածաշրջանի նավերի ավելի քան մեկ երրորդը։