Իրանի ծովուժը համալրվել է տեղական արտադրության երկու կործանիչներով
ԻԻՀ ռազմածովային ուժերը համարվել են «Սահանդ» և «Ալբորզ» տորմիղային ականկիրներով և «Զարե» ու «Խադանգ» հրթիռներով:
Բանդար Աբբասում տեղի ունեցած արարողության ժամանակ, ԻԻՀ նավատորմի հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին ասել է, որ ականկիրները կառուցվել են իրանցի մասնագետների կողմից և հագեցած են «երկիր-երկիր», «ափ-ծով» թևավոր հրթիռներով, տորպեդներով, հեռահաղորդակցության և էլեկտրոնային պատերազմի համակարգերով, ցածր և բարձր հեռահարության ռադարներով:
Շահրամ Իրանին ասել է. «Բանակի ռազմածովային ուժերը համալրվել են նոր սարքավորումներով և համակարգերով, ինչեպս նաև ուղղաթիռներով, անօդաչու թռչող սարքերով և հրթիռներիով»:
ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Աբդուլռահիմ Մուսավին, այս արարողության ժամանակ, ասել է, որ Իրանի զինված ուժերի կարևորագույն խնդիրը մարտունակության բարձրացումն է, ինչը մինչ օրս արվել է լավագույն ձևով։
Նա նշել է․ «Վերջին տարիներին ռազմածովային ուժերն օվկիանոս են ուղարկել 97 էսկադրիլիա, հպարտությամբ կրել են ԻԻՀ դրոշը և ապահովելով առևտրային նավերի և նավթ տեղափոխող տանկերների անվտանգությունը, պաշտպանել երկրի ազգային շահերը»։
Իրանի նավատորմն ունի մոտ հազար նաև և երկիրը ծովային առևտրի ոլորտում ամենախոշոր պետությունն է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում։ Իրանին է պատկանում տարածաշրջանի նավերի ավելի քան մեկ երրորդը։