Իսրայելը կանխում է Իրանի կողմից ուղարկված հումանիտար օգնության մուտքը Գազա
https://parstoday.ir/hy/news/iran-i214986-Իսրայելը_կանխում_է_Իրանի_կողմից_ուղարկված_հումանիտար_օգնության_մուտքը_Գազա
Իրանի Կարմիր մահիկի կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ Պաղեստինի ժողովրդի և փախստականների համար Թեհրանի կողմից ուղարկված հումանիտար օգնության միայն 25 տոկոսն է մուտք գործել Գազա։ 
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Մարտ 07, 2024 13:23 Asia/Tehran

Իրանի Կարմիր մահիկի կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ Պաղեստինի ժողովրդի և փախստականների համար Թեհրանի կողմից ուղարկված հումանիտար օգնության միայն 25 տոկոսն է մուտք գործել Գազա։ 

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Փիրհոսեյն Քոլիվանդը հայտարարել է, որ Սիոնսիտական ռեժիմը խոչըդնոտում է հումանիտար օգնության տրամադրմանը, դա օգտագործելով որպես պատժիչ լծակ։ Նա նշել է․ «Միջազգային դատարանի գլխավոր դատախազին ուղղված նամակում Իրանն անդրադարձել է Սիոնիստական զավթիչ ռեժիմի հանցագործությունների 90 դեպքի և միջազգային օրենքների խախտումներին։ Մինչ այժմ Իրանի  նամակը ստորագրել է 86 երկիր»։
Քոլիվանդը հայտարարել է Գազայի հատվածում մարդասիրական իրավունքների ոտնահարման և Պաղեստինի բռնազավթման վերաբերյալ միջազգային կոնգրեսի անցկացման մասին, հավելելով, որ համաժողովին կմասնակցի 21 երկրից 40 հազար մարդ։
Իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդած տարիների ընթացքում Իրանը լայնածավալ աջակցություն է ցուցաբերել աշխարհի ազատատենչ ժողովուրդներին, հատկապես՝ Պաղեստինի ճնշված ժողովրդին։ Իսկ հեղափոխության առաջնորդ իմամ խոմեյնին ռամադան ամսվա վերջին ուրբաթ օրն անվանել է «Ղոդսի (Երուսաղեմի) համաշխարհային օր»։ 
Բազմիցս ընդգծելով Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունն Իրանը մշտապես հայտարարել է, որ Պաղեստինը պետք է կառավարվի էթնիկ բոլոր խմբերին պատկանող պաղեստինցիների կողմից, և օտար ուժերը չպետք է միջամտեն այդ երկրի ներքին գործերին։