Իրանաֆոբիայով խաբում են աշխարհին․ Գերմանիայի ջանքերն ու Իսրայելի մանկասպան ռեժիմին աջակցող ստախոսները
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը, դատապարտելով Միջազգային Փաստահավաք առաքելություն կոչվող մեխանիզմի կողմից հրապարակված զեկույցը, հիմնովին մերժել և իրավապես անհիմն է համարել այս զեկույցում տեղ գտած անհեթեթ պնդումների կրկնությունը։
Անդրադառնալով որոշ արևմտյան երկրների՝ իրանաֆոբիայի և Իրանի զրպարտության նախագիծը շարունակելուն ուղղված ջանքերին, Նասեր Քանանին այսօր հայտարարեց, որ այսպես կոչված փաստահավաք առաքելությունը, որը ստեղծվել է արևմտյան որոշ երկրների, հատկապես Գերմանիայի կողմից մարդու իրավունքների վերաբերյալ ծիծաղելի ներկայացումով և 2022 թվականի դեկտեմբերին նրանց նվիրաբերած գումարներով և Իրանի ներսում ապակայունացման նախագծի տապալումից հետո, հրապարակելով փաստերի կազմակերպված խեղաթյուրումների և ստերի շարք պարունակող զեկույց, ոչ միայն չի կատարել ճշմարտության բացահայտում, այլև դիտավորյալ փաստերը գլխիվայր է ներկայացրել:
Քանանին հայտարարել է, որ Իրանը այս զեկույցը, որը կազմվել է Սիոնիստական ռեժիմի, ԱՄՆ-ի և արևմտյան որոշ երկրների մշակած նախագծով, դիտարկում է որպես մարդու իրավունքների վեհ արժեքների ու հասկացությունների չարաշահման վառ օրինակ՝ անհեռատես քաղաքական նպատակներն առաջ մղելու համար, և հավելել, որ այսպես կոչված միջազգային փաստահավաք առաքելությունը՝ ներկայացնելով այս զեկույցը, ցույց տվեց, որ այն գործում է իր գերմանացի, անգլիացի, ամերիկացի և սիոնիստ հիմնադիրների օրակարգով ու նրանցից աշխատավարձ վերցնելով, և ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմները դարձրել են խաղալիք վերոհիշյալ ռեժիմների նենգ ու անօրինական նպատակների համար:
Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ այսպես կոչված փաստահավաք առաքելության հիմնադիր երկրները զայրացած են Իրանի Իսլամական Հանրապետությունում տիրող անվտանգության ու կայունության, ինչպես նաև 2022 թվականի անկարգություններին իրենց միջամտության ձախողման համար, և այս զեկույցի հրապարակման միջոցով նրանք մտադիր են վրեժ լուծել Իրանի ժողովրդից։
Վերջում Քանանին այս երկրներին խորհուրդ է տվել զբաղվել իրենց երկրներում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերով, և եթե նրանք ունեն մարդու իրավունքների և կանանց իրավունքների նկատմամբ չնչին ազնվություն և բարեխղճություն, ապա Իրանում անտեղի միջամտության փոխարեն, պետք է զբաղվեն հազարավոր կանանց և երեխաների իրավունքների ոտնահարմամբ և ուշադրություն դարձնեն 5 ամսվա ընթացքում ավելի քան 30,000 պաղեստինցի քաղաքացիների սպանությանը, որոնցից ավելի քան 70%-ը կանայք և երեխաներ են, և աջակցություն չցուցաբերեն Գազայում ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների շարունակմանը։