Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարի հանդիպումը Ամիր Աբդոլլահյանի հետ
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը շաբաթ երեկոյան Թեհրանում հանդիպել և զրուցել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։
Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցերի լայն շրջանակ։

Օրերս, Թեհրան կատարած այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել էր Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշթիանիի հետ։
Հանդիպմանն Աշթիանին ասել է, որ բոլոր հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումն ԻԻՀ արտաքին քաղաքականության սկզբունքներից է, հավելելով, որ Հայաստանն առանձնահատուկ նշանակություն ունի հարևանների հետ հարաբերություններոմ։
Նա նշել է, որ Իրանն աջակցում է տարածաշրջանում համապարփակ և կայուն խաղաղության հաստատմանը, հավելելով․ «Իրանը կարևորում է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգումը և դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը»։