ԻԻՀ առաջնորդի նոռուզյան ուղերձը
Իրանական 1403 թվականն անվանվել է "Ժողովրդի համագործակցությամբ արտադրության զարգացման տարի"։
ԻԻՀ առաջնորդ այաթոլլահ Խամենեին, շնորհավորելով իրանական 1403 թ տարեմուտի կապակցությամբ, Իրանի և Նոռուզը նշող բոլոր ժողովուրդներին շնորհավորել է Նոր տարվա կապակցությամբ։
Առաջնորդն իրանական այս տարին անվանել է "Ժողովրդի համագործակցությամբ արտադրությունը զարգացնելու տարի"։
Առաջնորդի մամուլի գրասենյակի փոխանցմամբ՝ շնորհավորելով Իրանի ժողովրդին և հարգելով նահատակների հիշատակն այաթոլլահ Խամենեին անդրադարձել է անցած տարվա "դառնություններին" ու "քաղցրություններին"։
Անդրադառնալով անցած տարվա ձեռքբերումներին, առաջնորդը նշել է. "Անցած տարվա հաջողություններից պետք է նշել գիտության ու տեխնոլոգիայի ոլորտներում գրանցված ձեռքբերումները, հիմնական ապրանքների արտադրությունը, տարբեր միջոցառումներին, այդ թվում՝ Ղոդսի համաշխարհային օրվա և Հեղափոխության հաղթանակի քայլերթերին ժողովրդի մասնակցությունը, խորհրդարանական ու Բանիմացների խորհրդի ընտրությունների անցկացումը, և կառավարության գործողությունները միջազգային ու քաղաքական ասպարեզներում"։
Անդրադառնալով անցած տարվա "դառնություններին" և տնտեսական խնդիրներին, առաջնորդը նշել է. "Նահատակ Սոլեյմանիի մահվան տարելիցի օրը Քերմանում տեղի ունեցած ողբերգությոյնը, Սիստան և Բալուչեստան նահանգում տեղի ունեցած ջրհեղեղը, և երկրի անվտանգությունը պահպանողների հետ վերջին ամիսներին տեղի ունեցած դեպքերը ցավալի էին։ Սակայն ամենացավալին Գազայու տեղի ունեցածն է"։
Անդրադառնալով անցած տարվա համար սահմանված կարգախոսին, առաջնորսը նշել է, որ գնաճը զսպելուն և արտադրության աճին ուղղված քայլերը եղել են արդյունավետ, բայց ոչ բավարար չափով։ Նշելով, որ նման կարևոր հարցը հնարավոր չէ լուծել մեկ տարում, առաջնորդն ասել է. "Ընթացիկ տարում նույնպես երկրի կարևորագույն խնդիրը լինելու է տնտեսությունը"։
Այաթոլլահ Խամենեին հավելել է."Տնտեսական ոլորտի փորձագետների կարծիքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երկրի բոլոր խնդիրները այդ թվում՝ գնաճը, աշխատատեղերի և ազգային արժույթի արժեքը, կապված են արտադրության հետ։ Ուստի անցած մի քանի տարիների ընթացքում արտադրության հարցը կարևորվել է։ Այդ պատճառով, այս տարի նույնպեա արտադրության խնդրին ուշադրություն է դարձվելու և հույս ունենք, որ այս ոլորտոմ թռիչք կարձանագրվի"։
Նշելով, որ արտադրական թռիչքն առանց մարդկանց ներկայության հնարավոր չէ, առաջնորդն ասել է, որ մարդկանց մեծ ներուժը պետք է օգտագործվի՝ արտադրությունը զարգացնելու նպատալով։
Նոր տարին անվանելով "Ժողովրդի համագործակցությամբ արտադրության զարգացման տարի", առաջնորդը հույս է հայտնել, որ համապատասխան ծրագրմամբ և պաասխանատուների, գործարարների ու փորձագետների հանագործակցությամբ, հնարավորություն կստեղծվի, որպեսզի այս կարգախոսը լավագույնս իրականացվի։