Ցավակցություն իսլամի մարգարեի կնոջ մահվան տարելիցի կապակցությամբ
2024 թվականի մարտի 21-ին, Մուհամմադ մարգարեի սիրելի կնոջ՝ Հազրաթ Խադիջեի մահվան տարելիցն է:
Խադիջեն որ Ղորեյշի հորուստ կանանցից էր, Մուհամմադի հետ ամուսնացավ մարգարեի հռչակվելուց 15 տարի առաջ։ Նա առաջին կինն էր, ով հավատաց Մուհամմադ մարգարեի առաքելությանը և իր ողջ ուժով ու հարստությամբ օգնեց իսլամ կրոնին։
Իր բարձր հատկանիշների, բարոյականության ու առաքինության շնորհիվ, իսլամ ընդունելուց առաջ, Խադիջեին անվանում էին Թահիրա։
Հազրաթ Խադիջեի ներկայությունն այնքան կարևոր էր Մուհամմադ մարգարեի համար, որ մարգարեն այս մեծ տիկնոջ և իր մյուս մեծ աջակից, հորեղբայր Աբու Թալեբի մահվան տարին անվանեց վշտի տարի:
Հազրաթ Խադիջեն դարձավ վեց զավակների մայր, որոնց թվում առանձնահատուկ էր Հազրաթ Ֆաթիման, քանի որ նա իսլամի մարգարեից և շիաների առաջին իմամ Ալիից հետո մեծ ջանք գործադրեց իսլամի տարածման գործում։
Իրանի ռադիոհեռուստատեսության կազմակերպությունը ցավակցում է բոլոր մուսուլմաններին՝ Խադիջեի մահվան տարելիցի կապակցությամբ: