ԻԻՀ առաջնորդ. Սիոնիստական ռեժիմի չարագործ էության քայքայումը շարունակվելու է
https://parstoday.ir/hy/news/iran-i215560-ԻԻՀ_առաջնորդ._Սիոնիստական_ռեժիմի_չարագործ_էության_քայքայումը_շարունակվելու_է
Անդրադառնալով Գազայի ճահճում Սիոնիստական ռեժիմի խեղդվելուն և ռեժիմի ամենամեծ աջակից ԱՄՆ-ի նկատմամբ ատելության աճին, ԻԻՀ առաջնորդը հայտարարել է․ «Սիոնիստական ռեժիմի չարագործ էության քայքայումը շարունակվելու է»։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Մարտ 21, 2024 06:57 Asia/Tehran

Անդրադառնալով Գազայի ճահճում Սիոնիստական ռեժիմի խեղդվելուն և ռեժիմի ամենամեծ աջակից ԱՄՆ-ի նկատմամբ ատելության աճին, ԻԻՀ առաջնորդը հայտարարել է․ «Սիոնիստական ռեժիմի չարագործ էության քայքայումը շարունակվելու է»։

Քաղաքացիների հետ Նոռուզի առիթով կայացած հանդիպման ժամանակ, անդրադառնալով քաղաքակիրթ աշխարհի և «մարդու իրավունքների պահանջատերերի» աչքի առաջ տեղի ունեցող Գազայի պատերազմին, և ավելի քան 30 հազար կանանց, երեխաների, ծերերի ու երիտասարդների կոտորածին, ԻԻՀ առաջնորդը նշել է, որ դա վկայում է Արևմուտքում բռնության ու խավարի իշխանության մասին։

Նա նշել է․ «ԱՄՆ-ն ու եվրոպացիները ոչ միայն չկանխեցին բռնազավթիչ ռեժիմի հանցագործությունները, այլ պատերազմի առաջին օրերից իրենց աջակցությունը հայտնեցին վերջինիս՝ զենք ու օգնություն տրամադրելով ռեժիմին՝ իր հանցագործությունները շարունակելու համար»։

Առաջնորդը նշելով, որ Դիմադրության հնարավորությունների բացահայտումը Գազայի  պատերազմի արդյունքներից էր, ասել է․- «Դիմադրության ուժը խաթարեց ամերիկացիների հաշվարկը և ցույց տվեց, որ նրանք ոչ միայն չեն կարող իշխել տարածաշրջանին, այլև չեն կարող նույնիսկ մնալ տարածաշրջանում և ստիպված են դուրս գալ այնտեղից»։

Սիոնիստական ռեժիմի թուլության բացահայտումը համարելով պատերազմի մյուս արդյունքն առաջնորդը հավելել է․ «Մտնելով Գազայի պատերազմի մեջ՝ Սիոնիստական ռեժիմը մտել է ճահիճ, և ձախողվել է, անկախ նրանից՝ դուրս կգա Գազայից, թե՝ ոչ»։

Նշելով, որ Գազայի կապակցությամբ ԱՄՆ-ն ընտրել է ամենավատ դիրքորոշումն առաջնորդը նշել  է․- «Լոնդոնի և Փարիզի փողոցներում և հենց ԱՄՆ-ում Պաղեստինի աջակցության ցույցերը իրականում վկայում են ԱՄՆ-ի հանդեպ ատելության մասին»։

ԻԻՀ առաջնորդն ասել է, որ Գազայի պատերազմի կապակցությամբ ԱՄՆ-ի դիրքորոշման և սխալ հաշվարկների պատճառով, աշխարհում այդ երկրի նկատմամբ ատելությունն աճել է, իսկ տարածաշրջանում՝ տասնապատկվել։

Նա  ավելացրել է ․ - «Տարածաշրջանում ամենուր՝ Եմենից ու Իրաքից մինչև Սիրիա և Լիբանան, ամեն անգամ, երբ Դիմադրության ուժերը գործողություններ են իրականացնում ամերիկացիների դեմ, նրանք այդ գործողությունը վերագրում են Իրանին»։

Ընդգծելով, որ Իրանը հնարավորինս աջակցում է Դիմադրությանն այաթոլլահ Խամենեին ասել է․«Իրականում Դիմադրության խմբերն իրենք են որոշում կայացնում և քայլեր ձեռնարկում, և նրանք ունեն դրա իրավունքը»:

Անդրադառնալով Իրանի տնետսությունը քայքայելու և ժողովրդին ծնկի բերելու ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների շարունակական և լուրջ ջանքերին, առաջնորդն ասել է․ «Մինչ այժմ նրանց ջանքերը ձախողվել են, և այսուհետ ևս այդպես է լինելու՝ Իրանի պաշտոնյաների ու ժողովրդի   վճռականության շնորհիվ»։

Նշելով, որ ժողովրդի հնարավորությունները մոբիլիզացնելուն ուղղված պաշտոնյաների ջանքերը շատ կարևոր են իրանական 1403թ-ի համար սահմանված՝  «Ժողովրդի համագործակցությամբ արտադրության զարգացում» կարգախոսը իրագործելու հացում և անդրադառնալով մարդկանց կյանքի ու հավատքի վրա տնետսության զարգացման ազդեցությանն ասել է․ «Իրանում առաջընթացի հնարավորությունները ժխտելով, թշնամին փորձում է մարել ժողովրդի սրտում եղած հույսը։ Սակայն ժողովուրդն ու երիտասարդությունն անդադար ջանքերով ու տարաձայնություններից զերծ մնալով, հետևում են ապագայի լուսավոր հորիզոնն ուրվագծող ճանապարհին»։