ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է Գազայի արյունահեղությունը դադարեցնելու նպատակով միջազգային ջանքերի անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i215650-ԻԻՀ_ԱԳ_նախարարն_ընդգծել_է_Գազայի_արյունահեղությունը_դադարեցնելու_նպատակով_միջազգային_ջանքերի_անհրաժեշտությունը
ԻԻՀ ԱԳ նախարարը միջազգային կառույցներին կոչ է արել անհապաղ քայլեր գործադրել՝ կանխելու Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափին ապրող պաղեստինցիների նկատմամբ Իրսայելի կողմից իրականացվող ոճրագործությունները։
(last modified 2026-02-26T11:16:43+00:00 )
Մարտ 23, 2024 07:25 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է  Գազայի արյունահեղությունը դադարեցնելու նպատակով միջազգային ջանքերի անհրաժեշտությունը

ԻԻՀ ԱԳ նախարարը միջազգային կառույցներին կոչ է արել անհապաղ քայլեր գործադրել՝ կանխելու Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափին ապրող պաղեստինցիների նկատմամբ Իրսայելի կողմից իրականացվող ոճրագործությունները։

ԻԻՀ ռադոիհեռուստատեսության փոխանցմամբ՝ Պաղեստինի «Իսլամական ջիհադ» շարժման գլխավոր քարտուղար Զիադ Նախալեի հետ հեռախոսազրույցում, Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է Գազայի հատվածի բոլոր բնակիչներին անհապաղ և առանց սահմանափակումների միջազգային մարդասիրական օգնություն ուղարկելու անհրաժեշտությունը։

Ամիր Աբդոլլահյանն ասել է․ «Գազայի վերջին 6 ամիսների իրադարձություններն աշխարհին ցույց տվեցին Սիոնիստական ռեժիմի հակամարդկային էությունը, ինչպես նաև պաղեստինցիների ցեղասպանության հարցում ռեժիմին ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող օգնությունը։ Աշխարհը հասկցավ, որ Արևմուտքի համար մարդու իրավունքների, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությունը քաղաքական խաղ է»։

Անդրադառնալով Պաղեստինի ու Գազայի հատվածի վերջին քաղաքական ու պատերազմական զարգացումնեևրին, ԻԻՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել ռեժիմի գորոծղություններին պաղեստինցիների դիմակայությունը և Զիադ Նախալեին ներկայացրել Պաղեստինին աջակցելու նպատակով Իրանի վերջին խորհրդակցությունները և դիվանագիտական քայլերը։

Հեռախոսազրույցում Զիադ Նախալեն իր ջերմ ողջույններն է փոխանցել իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիին և ԻԻՀ նախագահ  Էբրահիմ Ռայիսիին և շնորհավորել Իրանի կառավարությանն ու ժողովրդին՝ Նոր տարվա և ռամադան սուրբ ամսվա կապակցությամբ։

Նա անդրադարձել է նաև Գազայի զարգացումներին, նշելով, որ պատերազմից վեց ամիս անց, Դիմադրության ուժն ու հզորությունը գեազանց վիճակում են։

Զիադ Նախալեն բարձր է գնահատել տարածաշրջանային և միջազգային մակարդակներում Իրանի դիվանագիտական ջանքերն ու քայլերը, ինչպես նաև պաղեստինյան Դիմադրությանն ու պաղեստինցիներին աջակցելու Էբրահիմ Ռաիսիի ջանքերը։

Նշելով, որ Դիմադրության խմբերի միասնությունն ու համախմբվածությունը Սիոնիստական ցեղասպան ռեժիմի սպանիչ մեքենայի դեմ Պաղեստինի ժողովրդի հաջողության և հաղթանակի գրավականն է, Զիադ Նախալեն կարևորել է քաղաքական բանակցություններում պաղեստինյան խմբերի, հատկապես՝ ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» միջև համակարգումը՝ պաղեստինյան ազգային նպատակներին աջակցելու նպատակով: