Մարտ 23, 2024 16:17 Asia/Tehran
  • Մեծացել է Իրանի տնտեսական աճի ցուցանիշը

 Արժույթի միջազգային հիմնադրամն իր վիճակագրական տեղեկատվության մեջ հայտարարել է վերջին տարիներին Իրանի տնտեսական աճի ցուցանիշի բարձրացման մասին։

ԻՌՆԱ-ի շաբաթ օրվա հաղորդմամբ, Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած վիճակագրության համաձայն, Իրանի տարեկան միջին տնտեսական աճը 2013 թվականից մինչև 2021 թվականի վերջը կազմել է 1,5%:

Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած վիճակագրության՝ Իրանի տնտեսական աճի վերաբերյալ 1981 թվականից ի վեր, ամենացածր տնտեսական աճը գրանցվել է սրբազան պաշտպանության ժամանակաշրջանում՝ 0,9%, ինչը նորմալ է՝ հաշվի առնելով երկրի պատերազմական պայմանները։

Սակայն պատերազմից հետո Իրանի ամենացածր տնտեսական աճը վերջին ութ տարվա ընթացքում եղել է 2013-ից մինչև 2021-ի վերջ:

Արժույթի միջազգային հիմնադրամը վերջին 3 տարում Իրանի միջին տարեկան տնտեսական աճը գնահատել է 8,3 տոկոս, ինչը 2,5 անգամ գերազանցում է 2013 թվականից մինչև 2021 թվականի վերջը՝ ութ տարիների ընթացքում Իրանի տնտեսական աճը:

 

Պիտակ