Իրանը դատապարտել է Գազայի Ալ-Շաֆայի հիվանդանոցում Իսրայելի իրականացրած հարձակումները
https://parstoday.ir/hy/news/iran-i215740-Իրանը_դատապարտել_է_Գազայի_Ալ_Շաֆայի_հիվանդանոցում_Իսրայելի_իրականացրած_հարձակումները
Իրանը դատապարտել է Գազայի Ալ-Շաֆայի հիվանդանոցում Իսրայելի իրականացրած հանցագործությունները։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Մարտ 25, 2024 07:35 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է Գազայի Ալ-Շաֆայի հիվանդանոցում Իսրայելի իրականացրած հարձակումները

Իրանը դատապարտել է Գազայի Ալ-Շաֆայի հիվանդանոցում Իսրայելի իրականացրած հանցագործությունները։

Իրանի հեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է․ «Ցավոք, վերջին օրերին, Գազայի Ալ-Շաֆայի հիվանդանոցում Սիոնիստական ոճրագործ ռեժիմի իրականացրած հանցագործությունների հետևանքով նահատակվել է 180 մարդ, այդ թվում՝ հիվանդներ, բուժանձնակազմի անդամներ և հիվանդանոցում ապաստան գտած պաղեստինցի փախստականներ»։

Դատապարտելով այս ոճագործությունը, Քանանին հավելել է․ «Արդեն մեկ շաբաթ, Ալ Շաֆայի հիվանդանոցում գտնվող հիվանդները, բժիշկներն ու փախստականները պաշարման մեջ են Սիոնիստական ռեժիմի ահաբեկչական բանակի կողմից։ Ռեժիմը սարսափելի հանցագործխություններ է իրականացրել այս հիվանդանցում, իր ոճրագործությունների պատմությանն ավելացնելով ևս մեկ էջ»։

Նշելով, որ հիվանդանոցում ռեժիմի իրականացրած ոճրագործությունների վերաբերյալ զեկույցներում նշված են նաև պաղեստինցի կանանց խոշտանգումների, անարգման ու սպանության վերաբերյալ  ցնցող դեպքեր, Քանանին հավելել է, որ միջազգային հանրությունը պետք է այս կապակցությամբ անհապաղ քայլեր ձեռնարկի, այդ թվում՝ ձևավորի միջազգային հետաքննող խումբ, որը կբացահայտի հիվանդանոցում Իսրայելի ռեժիմի բանակի իրականացրած ոճրագործությունների ծավալը»։

Նա նշել է․ «Իրանը ևս մեկ անգամ ընդգծում է միջազգային հանրության և իսլամական երկրների պատասխանատվությունն՝ աջակցելու պաղեստինցիներին, հատկապես Գազայի հատվածում շրջափկման մեջ  գտնվող մարդկանց։ Իրանը նաև կոչ է անում կառավարություններին, իրավական և միջազգային կառույցներին, արդյունավետ, վճռական և անհապաղ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու այդ հանցագործությունները և  քրեական պատասխանատվության ենթարկել նման մարդկային ողբերգությունների մեղավորներին  ու նրանց  աջակիցներին»:

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հավելել է, որ նման անմարդկային հանցագործությունները ևս մեկ անգամ փաստում են, որ Պաղեստինի ժողովուրդն ունի օրինական իրավունք՝ դիմադրելու ռեժիմի օկոպացիային  և հասնելու իր ոտնահարաված իրավունքների, հատկապես՝ ինքնորոշման իրավունքի վերականգնմանը։