ԻԻՀ ԱԳ նախարարը քննադատել է Արևմուտքի կողմից երկակի չափանիշների կիրառումը
(last modified Tue, 26 Mar 2024 06:46:02 GMT )
Մարտ 26, 2024 10:16 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳ նախարարը քննադատել է Արևմուտքի կողմից երկակի չափանիշների կիրառումը

Եվրամիության բարձր ներկայացուցչի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարարը խստորեն քննադատել է Պաղեստինի ու Գազայի նկատմամբ Արևմուտքի կողմից երկակի ու հակասական չափանիշների կրառումը։

Իրանի հեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում, Ամիր Աբդոլլահյանն անդրադրձել է տարածաշրջանային կարևոր խնդիրներին և Իրան-ԵՄ հարաբերություններին, նշելով․ «Իսրայելի ռեժիմի կողմից հումանիտար ճգնաժամի շարունակությունն ու Գազայի ժողովրդին սոված պահելը  իրավիճակը վերածել են «դարի ճգնաժամի»»։

Անդրադառնալով Գազայում տիրող իրավիճակին և Այ- Շաֆայի հիվանդանոցում սիոնիստ զինվորների կողմից կանանց ու երեխաների կոտորածի մասին սարսափելի լուրերին, Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Ցավոք սրտի, Սիոնիստական ռեժիմի վարչապետը Գազայի  հարցն ու նույնիսկ ամերիկյան ազգային շահերը պատանդ է վերցրել իր անձնական շահերն առաջ տանելու համար»։

Գնահատելով պատերազմի դադարեցման և Գազա անհապաղ մարդասիրական օգնություն ուղարկելու անհրաժեշտության վերաբերյալ Բորելի դիրքորոշումը և ընդգծելով  Պաղեստինի հարցում միջազգային հանրության և Եվրամիության պատասխանատվությունն, Իրանի արտգործնախարարն ասել է․ «Ժամանակն է, որպեսզի Իսրայելը պատժվի և ձևավորվի  միջազգային հետաքննական խումբ՝ ռեժիմի հանցագործությունների, այդ թվում՝ Գազայի  հիվանդանոցում կատարված հանցագործությունների վերաբերյալ հետաքննություն անցկացնելու համար»։

Նա նշել է, որ ԱՄՆ-ից և եվրոպական որոշ երկրներից Սիոնիստական ռեժիմին Գազայում ցեղասպանությունը շարունակելու համար զենք, իսկ մյուս կողմից Գազա հումանիտար օգնություն ուղարկելը հակասական ու երկակի քաղաքականության օրինակ է

ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է․ «Իրանն ի սկզբանե հստակ դիրքորոշում է ունեցել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ և հայտարարել է, որ պատերազմ լուծում չէ։ Ուկրաինայի դեմ կիրառելու համար Ռուսաստանին զենք վաճառելու մասին Իրանի դեմ ուղղված մեղադրանքները ձանձրալի են ու անհիմն»։

Անդրադառնալով միջուկային հիմնախնդրի շուրջ Իրանի և Եվրոպայի ներկայացուցիչների շարունակական բանակցություններին, Աբդոլլահյանն ասել է. «Իրանը վճռական է շարունակել կառուցողական համագործակցությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ և ակնկալում է, որ արևմտյան կողմերը լիովին հավատարիմ կմնան միջուկային բանակցությունների և Թեհրանի դեմ պատժամիջոցների վերացման կապակցությամբ իրենց պարտավորություններին»։

Հեռախոսազրույցում Ջոզեպ Բորելը շնորհավորել է ռամադան ամսվա և Նոռուզի կապակցությամբ, նշելով, որ միջուկային բանակցությունների ավարտը դեռևս Եվրամիության առաջնահերթություններից է և ընդգծել է միջուկային բանակցությունների շարունակման և պատժամիջոցների վերացման անհրաժեշտությունը։

Անդրադառնալով Պաղեստինի խնդրին, Բորելն ընդգծել է, որ ԵՄ-ն կշարունակի մարդասիրական օգնություն ուղարկել Գազա և աջակցել UNRWA-ի գործողություններին, ինչպես նաև կաջակցի  մշտական հրադադարի հասնելու ՄԱԿ-ի ջանքերին: Դեմ արտահատվելով Ռաֆայի վրա հարձակմանը, Բորելը նաև դատապարտել է Գազայի բնակիչներին սովամահ անելու Իսրայելի քաղաքականությունը։

Մատնանշելով Իրանի կարևոր դերակատարությունը, Բորելը կոչ է արել շարունակել ջանքերը տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։

Կողմերն ընդգծել են երկխոսության շարունակման և Թեհրանի դեմ պատժամիջոցների չեղարկման թեմայով հանդիպումների շարունակման կարևորությունը, ինչպես նաև անդրադարձել են որոշ կարևոր հարցերի։