Իրանի ԱԳ նախարար․ Առաջիկայում Իրանի և Թուրքմենստանի միջև առևտրի ծավալը զգալիորեն կաճի
(last modified Fri, 29 Mar 2024 06:08:17 GMT )
Մարտ 29, 2024 09:38 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարար․ Առաջիկայում Իրանի և Թուրքմենստանի միջև առևտրի ծավալը զգալիորեն կաճի

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ առաջիկայում Իրանի և Թուրքմենստանի միջև առևտրի ծավալը զգալիորեն կաճի։

Նշելով, որ իրականացվում են ԻԻՀ նախագահի՝ Աշխաբադ այցի նախապատրաստական աշխատանքներն ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը հավելել է, որ երկու երկրների միջև առևտրի ծավալներն աճում են։

Անդրադառնալով «Բարեկամության» ամբարտակից օգտվելու և ամբարտակի ջրի նկատմամբ Թուրքմենստանի  իրավունքի և այդ կապակցությամբ Աֆղանստանի ծրագրերի   շուրջ  խորհրդակցություններին, Ամիր Աբդոլլահյանն ասել է, որ համապատասխան հանձնաժողովը ջանքեր կգործադրի, որպեսզի Իրանի և Թուրքմենստանի տիրույթից դուրս այս ամբարտակի հետ կապված ծրագրերը չազդեն երկու երկրների ջրային իրավունքների վրա։

Ուրբաթ առավոտյան, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը, ով մեկնել էր Թուքրմենստան՝ այդ երկրի պաշտոնյաների հետ խորհրդակցությունների նպատակով, ժամանել է Թեհրան։

Աշխաբադ կատրած այցի շրջանակներում, Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է Թուրքմենստանի ազգային առաջնորդ և Ժողովրդական նպատակահարմարության խորհրդի նախագահ Ղարբանգալի Բարդիմոհամադովի, նախագահ Սարդար Բարդիմոհամադովի և ԱԳ նախարար Ռաշիդ Մորդաևի հետ։ 

Երկու երկրների պաշտոնյաները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ տնտեսական և առևտրային ոլորտի, տարածաշրջանում տարանցման, էներգետիկ և ջրային ռեսուրսների հետ կապված հարցերի շրջանակ և ընդգծել  «Բարեկամության» ամբարտակի  պահպանման ուղղությամբ համագործակցության անհրաժեշտությունը։