Ռայիսի․ Իրանն առանձնահատուկ նշանակություն է տալիս Իրաքի հետ համագործակցությանը
ԻԻՀ նախագահն ասել է․ «Իրանը հատուկ նշանակություն է տալիս Իրաքի հետ երկկողմ և տարածաշրջանային հարաբերություններին և համագործակցությանը»։
«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ Էբրահիմ Ռայիսիի հետ հեռախոսազրույցում, Իրաքի վարչապետ Մոհամմադ Շիա ալ-Սուդանին ցավակցել է ԻԻՀ առաջնորդին, կառավարությանը և ժողովրդին՝ Սիրիայում իսրայելի կողմից Իրանի հյուպատոսարանի վրա իրականացված հարձակման հետևանքով մայոր Մոհամմադ Ռեզա Զահեդիի և նրա զինակիցների նահատակության կապակցությամբ:
Նա հավելել է․ «Վստահ ենք, որ Իրանի արժանապատիվ ղեկավարության շնորհիվ, վերջնական հաղթողը կլինի Դիմադրությունը»։
Բարձր գնահատելով Իրանի շարունակական աջակցությունն Իրաքում մշտական խաղաղության և կայունության հաստատմանը, Իրաքի վարչապետն ընդգծել է իր երկրի կառավարության շահագրգռվածությունը՝ ամրապնդելու Թեհրան-Բաղդադ ռազմավարական հարաբերություններն ու համագործակցությունը։
Էբրահիմ Ռայիսին երախտագիտություն է հայտնել Իրաքի կառավարության ցավակցության համար, նշելով, որ Սիոնիստական ռեժիմն այս ահաբեկչական գորոծղությամբ խախտել է դիվանագիտական և հյուպատոսական վայրերի և անձնակազմի անձեռնմխելիության սկզբունքը և ծանր գին է վճարելու այդ հարձակման համար։
Ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հպարտ է, որ սատարում է Դիմադրությանը, Ռայիսին հավելել է. «Այսօր՝ 45 տարի անց, աշխարհի բոլոր ժողովուրդները գիտակցել են Իրանի դիրքորոշման ճիշտ լինելը»։
Ռայիսին Իրանի և Իրաքի ժողովուրդների համերաշխության դրսևորումներից մեկը համարել է Սիոնիստական զավթիչ ռեժիմի դեմ միասնական դիրքորոշումը և անդրադառնալով Պաղեստինի ճնշված ժողովրդին աջակցելու Իրաքի կառավարության հաստատակամ ու վճռական դիրքորոշմանն ընդգծել է, որ բոլոր իսլամական երկրների կողմից այդ դիրքորոշումների որդեգրման անհրաժեշտությունը։
Նշելով, որ Իրանը հատուկ կարևորություն է տալիս Իրաքի հետ երկկողմ և տարածաշրջանային հարաբերություններին և համագործակցությանը, նա հույս է հայտնել, որ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների կամքի շնորհիվ Թեհրանի և Բաղդադի հարաբերությունները կամրապնդվեն և ավելի կզարգանան: