ԻՀՊԿ աշխարհազորայինները շքերթ են անցկացրել ի պաշտպանություն Պաղեստինի
https://parstoday.ir/hy/news/iran-i216202-ԻՀՊԿ_աշխարհազորայինները_շքերթ_են_անցկացրել_ի_պաշտպանություն_Պաղեստինի
Միջոցառումը նվիրված է Պաղեստինի ժողովրդի պայքարի համերաշխության օրվան, որը նշվում է Ռամադան ամսվա վերջին ուրբաթ օրը:
(last modified 2026-02-25T07:31:30+00:00 )
Ապրիլ 04, 2024 15:10 Asia/Tehran

Միջոցառումը նվիրված է Պաղեստինի ժողովրդի պայքարի համերաշխության օրվան, որը նշվում է Ռամադան ամսվա վերջին ուրբաթ օրը:

Պարսից ծոցում տեղի է ունեցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մաս կազմող «Բասիջ» աշխարհազորի ստորաբաժանումների շքերթը։ Տեղեկությունը հայտնում է  Tasnim լրատվական գործակալությունը:

Ինչպես նշում է գործակալությունը, շքերթին մասնակցել է 600 մարդ։ Միջոցառմանը ներգրավվել են 3300 ծովային լողացող միավորներ:

Միջոցառումը նվիրված է Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության օրվան, որը նշվում է Ռամադան ամսվա վերջին ուրբաթ օրը: 2024 թվականին այդ օրը համընկնում է ապրիլի 5-ի հետ։