Իրանի ողջ տարածքում մեկնարկեց Ղոդսի միջազգային օրվա երթերը
Իրանի ողջ տարածքում մեկնարկեց Ղոդսի միջազգային օրվա երթերը։
Ռամադան ամսվա վերջին ուրբաթ օրը, որն այս տարի համընկնում է ապրիլի 5-ի հետ, նշվում է Ղոդսի միաջզգային օրը։ Այս օրն անվանակոչվել է ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնու նախաձեռնությամբ։
Այս օրվա հռչակումից հետո մուսուլման ժողովուրդները Պաղեստինի հարցը համարում են առաջնահերթություն՝ ճնշված ազգերին աջակելու հարցում։
Իրանում Ղոդսի միջազգային օրվա երթի մեկնարկը տրվել էր առավոտյան ժամը 10։00-ին։
Մայրաքաղաքի երթի մասնակիցները 10 երթուղիներով շարժվեցին դեպի Թեհրանի համալսարան։
Իսկ Սիրիայում ԻԻՀ դեսպանատան հյուպատոսարանի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակման նահատակների մարմինները դեպի հուղարկավորության վայրեր կտեղափոխվեն Թեհրանի Ֆիրդուսու անվան հրապարակից։
Իսլամական քարոզչության համակարգող խորհուրդը հայտարարել է, որ այս տարվա Ղուդսի միջազգային օրվա երթի կարգախոսն է՝ «Ղոդսի օրը՝ Ալ-Աղսայի փոթորիկից մինչև Ալ-Ահրար փոթորիկ»։