Ապրիլ 06, 2024 17:24 Asia/Tehran
  • Իրանում ԻԼԻՊ-ի ահաբեկչական գործողության խմբի պարագլուխը ձերբակալվել է

Իրանի Իսլամական Հանրապետության  ոստիկանության գլխավոր  հրամանատարության խոսնակը հայտնել է Թեհրանի արեւմուտքում գտնվող Քարաջ քաղաքում ԻԼԻՊ խմբավորման ահաբեկչական գործողության ավագ անդամ և հրամանատարի ձերբակալության մասին։

Գեներալ Սաիդ Մոնթազեր ալ-Մահդին այսօր (շաբաթ) հայտարարել է, որ Ալբորզ նահանգի Քարաջ քաղաքի Մահդաշտում  ձերբակալվել է  ԻԼԻՊ-ի ահաբեկչական գործողության ավագ անդամ և հրամանատար Մոհամմադ Զաքերը, որը հայտնի է Ռամեշ մականունով։

Բացատրելով այս գործողության մանրամասները՝ Իրանի ոստիկանության խոսնակն ասել է. -Այս մարդիկ երկու առանձին գործողությունների ընթացքում ձերբակալվել են անվտանգության  աշխատակիցների կողմից։  

Նա նշել է, որ երեք մահապարտ ահաբեկիչներ ծրագրում էին հարձակումներ իրականացնել  Ֆեթրի տոնին։

Ձերբակալվել է նաև ահաբեկիչներին ուղեկցող ութ մարդ։

Ահաբեկչական այս թիմի գործողությունների և հաղորդակցության մասին լրացուցիչ տեղեկություն կտրվի հաջորդիիվ։ 

Պիտակ