ԻԻՀ առաջնորդ․ Սիոնիստական ռեժիմը կպատժվի Իրանի հյուպատոսարանի վրա հարձակման համար
https://parstoday.ir/hy/news/iran-i216444-ԻԻՀ_առաջնորդ_Սիոնիստական_ռեժիմը_կպատժվի_Իրանի_հյուպատոսարանի_վրա_հարձակման_համար
ԻԻՀ առաջնորևդը Ֆեթրի տոնի քարոզում անդրադառնալով Դամասկոսում ԻԻՀ հյուպատոսարանի վրա իրականացված հարձակմանն ասել է․ «Սիոնիստական ռեժիմը սխալ է գործել և պատժվելու է։ Ցանկացած երկրում գտնվող հյուպատոսություններն ու դեսպանատները տվյալ երկրի տարածքի մաս են կազմում»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2024 06:51 Asia/Tehran

ԻԻՀ առաջնորևդը Ֆեթրի տոնի քարոզում անդրադառնալով Դամասկոսում ԻԻՀ հյուպատոսարանի վրա իրականացված հարձակմանն ասել է․ «Սիոնիստական ռեժիմը սխալ է գործել և պատժվելու է։ Ցանկացած երկրում գտնվող հյուպատոսություններն ու դեսպանատները տվյալ երկրի տարածքի մաս են կազմում»։

Նա նշել է․ «Նահատակներ Զահեդին, Ռահիմին և նրանց մյուս ուղեկիցները սիրում էին նահատակությունը։ Նրանք ոչինչ չեն կորցրել։ Երանի նրանց։ Մենք տխուր ենք, բայց նրանց հաջողությունը ժպտաց»։  

Մոհամմադ Ռեզա Զահեդին ԻՀՊԿ  «Ղոդս» ստորաբաժանման հրամանատարներից էր, ով իր մի քանի ուղեկիցների հետ նահատակվեց Դամասկոսում ԻԻՀ հյուպատոսության վրա Սիոնիստական ռեժիմի հարձակման ժամանակ։

Նշելով, որ Գազայի արյունալի իրադարձոթյուններն այս տարի դառնացրին Ռամադան սուրբ ամիսն առաջնորդը հավելել է․ «Վերջին 6 ամիսների ըթնացքում Սիոնիստական ռեժիմը սպանել է 30 հազար անպաշտպան մարդու»։ 

Գերագույն առաջնորդն ընդգծել է. «Արևմտյան կառավարությունները երկար տարիներ մշտապես աջակցել են օկուպանտ Սիոնիստական ռեժիմին»։

ԻԻՀ առաջնորդը հայտարարել է․ «Ա Արևմուտքն այս տարվա իրադարձությունների ժամանակ աշխարհին ցույց տվեց արևմտյան քաղաքակրթության չար էությունը։ Ես բազմիցս ասել եմ, արևմտյան քաղաքակրթությունը քննադատողները բազմիցս կրկնել են, որ այն հիմնված է չարիքի վրա։ Այդ քաղաքակրթությունը հեռու է առաքինությունից ու հոգևոր արժեքներից։ Բոլորն էին ասում, որ նրանից ոչ մի լավ բան չի կարելի սպասել։  Բայց Գազայի անցած վեց ամիսների իրադարձությունների արդյունքում, արևմտյան կառավարությունների չար բնույթը պարզ դարձավ ամբողջ աշխարհի համար»։ 

Խոսելով Արևմուտքում մարդու իրավունքների մասին աղաղակողների մասին, ԻԻՀ առաջնորդն ասել է․ «Միթե Գազայի 30 հազար անմեղ   նահատակները մարդ չէի՞ն, ուրեմն ինչո՞ւ ոչ մի ձայն չի լսվում Արևմուտքից»։

Նա հավելել է․ «Նրանք ցույց տվեցին այդ քաղաքակրթությունան էությունը։ Երեխան սպանվում է, մոր գրկում, հիվանդը մահանում է հիվանդանոցում։ Նրանք չեն կարողանում պայքարել Դիմադրության ճակատի դեմ, ուստի խլում են երեխաների ու ճնշվածների, ծերերի կյանքը։ Վեց ամսում նրանք սպանել են 30 հազար անպաշտպան մարդու։ Ո՞ւր են այն մարդիկ, որոնց՝ մարդու իրավունքների մասին երգերը խլացնում էին աշխարհի ականջները։ Որտե՞ղ են նրանք։ Ինչո՞ւ այս մարդկանց չեն ետսնում։ Նրանք մարդ չե՞ն։ Նրանք իրավունքներ չունե՞ն»։