Ապրիլ 11, 2024 11:46 Asia/Tehran
  • Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների վերջին վիճակը

Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ հարաբերությունների վերջին վիճակը։

Ֆեյսալ Բին Ֆարհանի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով  երկկողմ հարաբերությունների զարգացման միտմանն Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ Իրանը ցանկոություն ունի հնարավորինս զարգացնել Ռիադի  հետ հարաբերությունները։

Սաուդյան Արաբիայի ԱԳ  նախարարն ընդգծել է  երկու երկրների միջև տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների և համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

Կողմերը քննարկել են նաև Գազայի զարգացումները և ընդգծել Սիոնիստական ռեժիմի ռազմական հանցագործություններն ու Գազայի և Հորդանան գետի արևմտյան ափի բնակիչների տառապանքները դադարեցնելու անհրաժեշտությունը։

Իրանի և Կատարի ԱԳ նախարարները նույնպես հեռախոսազրույցում քննարկել են  տարածաշրջանում վերջին զարգացումները։

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և շեյխ Մոհամմադ բեն Աբդուլռահման բեն Ջասիմ Ալ Թանին  քննարկել են երկկողմ հարաբերությունների վիճակը և Գազայի ու տարածաշրջանային զարգացումները։

Հեռախոսազրույցում Ամիր Աբդոլլահյանը հույս է հայտնել, որ իսլամական երկրների ջանքերով վերջ կդրվի պաղեստինցիների, հատկապես Գազայի հատվածի բնակիչների դեմ վերջին վեց ամիսներին շարունակվող հանցագործություններին։ Նա նշել է, որ միջազգային հանրությունը  պատասխանատվություն է կրում Գազա  մարդասիրական օգնություն ուղարկելու հարցում, հավելելով, որ անհրաժեշտ է լուրջ միջոցներ ձեռնարկել՝ պաղեստինցիներին սովամահությունից փրկելու համար։

Իրաքի ԱԳ նախարար  Ֆավադ Հոսեյնի հետ հեռախոսազրույցում,  անդրադառնալով երկու երկրների ռազմավարական և խորը հարաբերություններին, կողմերն ընդգծել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային ու միջազգային համագործակցության  ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը։

 

 

Պիտակ