Իրանի երկինքն ապահով է արտասահմանյան ավիաընկերությունների թռիչքների համար
Թեհրանի իմամ Խոմեյնու անվան օդանավակայանի գործադիր տնօրենը հայտարարել է, որ Lufthansa ընկերությունն իր թռիչքներն իրականացնում է ըստ չվացուցակի և երեկ ժամը 18:00-ին ավիաընկերության Մյունխեն-Բոմբեյ չվերթը հատել է Իրանի անվտանգ երկինքը։
«Թասնիմ» գործակալության փոխանցմամբ՝ Սաիդ Չալաբարին հայտարարել է, որ Ֆեթր տոնի ընթացքում օդանավակայանից շուրջ 1000 չվերթ է իրականացվել, և վերջին օրերին որևէ չվերթ չի չեղարկվել։
Նրա խոսքով․ «Օրերս համացանցում լուրեր էին տարածվել, թե Lufthansa Airlines ավիաընկերությունը չեղարկել է իր թռիչքները դեպի Իրան»։
Չալաբարին նշել է․ «Ընկերության որոշումն աննախադեպ է։ 1-3 չվերթ չեղարկվել է գործնական պատճառներով, իսկ դրանից անմիջապես հետո, RPL-ի համաձայն սահմանվել է վեց ամիս ժամկետ։ Կիրակի օրվանից ընկերությունը կիրականացնի իր չվերթները սահմանված կարգով»։
Նա հավելել է․ «FlyRadar կայքի տվյալներով՝ ընկերության Մյունխեն-Բոմբեյ չվերթը երեկ ժամը 18:00-ին հատել է Իրանի անվտանգ երկինքը։ Օտարերկրյա ավիաընկերությունների մեծ թվով թռիչքներ նույնպես անցնում են Իրանի օդային տարածքով»։