Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդականը զգուշացրել է Հարավային Կովկասում Արևմուտքի միջամտության մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i216596-Իրանի_իսլամական_հեղափոխության_առաջնորդի_խորհրդականը_զգուշացրել_է_Հարավային_Կովկասում_Արևմուտքի_միջամտության_մասին
Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդականը զգուշացրել է Հարավային Կովկասի տարածաշրջան ներխուժելու և միջամտելու Ամերիկայի և Եվրոպայի նոր ծրագրի մասին։
(last modified 2025-12-30T14:49:07+00:00 )
Ապրիլ 13, 2024 17:17 Asia/Tehran
  • Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդականը զգուշացրել է Հարավային Կովկասում Արևմուտքի միջամտության մասին

Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդականը զգուշացրել է Հարավային Կովկասի տարածաշրջան ներխուժելու և միջամտելու Ամերիկայի և Եվրոպայի նոր ծրագրի մասին։

Ալի Աքբար Վելայաթին Al-Mayadeen ցանցի հետ զրույցում ասել է. «Վերջին օրերին Եվրամիությունը և ԱՄՆ-ն՝ ՆԱՏՕ-ի շրջանակում հավաքվել են Բրյուսելում և ընդունել նոր որոշում՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում անօրինական ներխուժման և միջամտության նոր ծրագրի համար հող պատրաստելու վերաբերյալ։  Այս նոր ծրագիրը և դրա ձևավորումը նախապես մշակված է եղել, և պատրաստվել է ԱՄՆ-ի նախաձեռնությամբ՝ տարածաշրջանում որոշ միջնորդների օգնության միջոցով»։

Վելայաթին հավելեց. «Պետք  է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ մոտ 2 տարի առաջ էլ այս ուղղությամբ այլ տեսքով աշխատանք տարվել է, որի ընթացքում ցանկանում էին այս տարածաշրջանի երկրների միջև էներգակիրների փոխանցման համար հաղորդակցությունները դյուրացնելու պատրվակով՝ արտաքնապես գեղեցիկ ու զարդարված, բայց և ներքուստ խիստ վնասակար միջավայր ստեղծել տարածաշրջանի համար»։

Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդականն ընդգծել է. «Հարավային Կովկասը Իրանի անվտանգության գոտու կարևոր մասն է, և մշտապես պաշտպանելու է այս տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը և Բրյուսելում Եվրամիության, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի այս վերջին որոշումը ոչ մի կերպ իրականություն չի դառնա»։